Դասախոսություններ բուհերում

 
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ակտիվորեն մասնակցում է ուսանողների ուսումնական կյանքին, այցելում է համալսարաններ Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև կարդում դասախոսություններ ուսումնական ծրագրի շրջանակներում: Մեր Ընկերության արհեստավարժ աշխատակիցներն ուղղորդում են ուսանողներին իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:

2009թ.-ի մայիս ամսից մեր մասնագետներն ավելի քան 75 դասախոսություններ են կարդացել Հայաստանի և արտերկրի տարբեր համալսարաններում: