Պրակտիկա


2009 թ-ի մայիս ամսից ավելի քան 200 ուսանող մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պրակտիկայի ծրագրին:

Մեր Ընկերության կողմից կազմակերպվող պրակտիկայի ծրագիրը տալիս է հետևյալ հնարավորությունները.

• Ծանոթանալ համապատասխան վարչության աշխատանքներին,
• Ստանալ խորհրդատվություն արհեստավարժ աշխատակազմի կողմից,
• Անմիջական մասնակցություն ունենալ վարչությունների աշխատանքին,
• Մասնակցել ներքին դասընթացներին, որոնք ուղղված են աշխատակիցների և պրակտիկանտների հմտությունների զարգացմանը,
• Աշխատել ոլորտի առաջատար մասնագետների հետ,
• Զարգացնել մասնագիտական հմտություններն անհատական ծրագրերի միջոցով:

Ինչպե՞ս դիմել

Գործընկեր համալսարանները մեր կողմից տեղեկացվում են պրակտիկայի ընթացիկ ծրագրերի մասին: Հետագա տեղեկությունների համար խնդրում ենք դիմել համալսարանի ղեկավարությանը: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
• Ինքնակենսագրական/CV
• Մոտիվացիոն գրություն
• Պաշտոնական գրություն համալսարանից
• Գնահատման ձևաթերթ` տրված ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից