ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց

 
ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցն իր դռներն է բացում ուսանողների առաջ, զարգացնելով նրանց մասնագիտական հմտությունները մեր ընկերության բարձրակարգ մասնագետների կողմից մշակված ուսումնական ծրագրերի միջոցով: Դպրոցի ուսումնական յուրաքանչյուր շրջան նվիրված է մասնագիտական որևէ կոնկրետ ոլորտի, և դրանց հաճախելը հնարավորություն կտա ստանալ բարձր գիտելիքներ և մասնագիտական խորհրդատվություն համապատասխան ոլորտի մի շարք հարցերի վերաբերյալ: 2009 թ-ի մայիս ամսից ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի հինգ դասընթացներ արդեն կազմակերպվել են տարբեր մասնագիտություններ ունեցող ավելի քան 120 ուսանողների համար:

Ինչպե՞ս դիմել

Գործընկեր համալսարանները մեր կողմից տեղեկացվում են ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի դասընթացների մեկնարկի մասին: Հետագա տեղեկությունների համար խնդրում ենք դիմել համալսարանի ղեկավարությանը: