Ինչու՞ աշխատել ՎիվաՍել-ՄՏՍ-ում



 
Դուք ունե՞ք տաղանդ, որը կօգնի ՎիվաՍել-ՄՏՍ-ին` նվաճելու նորանոր բարձունքներ:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում մենք հպարտանում ենք մեր շնորհալի աշխատակիցների տաղանդներով: Աշխատել մեր Ընկերությունում նշանակում է զարգացնել և մեր հաճախորդներին մատուցել հեռահաղորդակցության ոլորտի առաջնակարգ ծառայություններ և ներդրում ունենալ հասարակության զարգացման գործում` միաժամանակ աշխատելով և սովորելով այս բնագավառում իրենց ուրույն տեղը զբաղեցրած լավագույն և որակյալ մասնագետներից:

Բացահայտիր բջջային կապի ոլորտում առաջատարի մոտ աշխատելու առավելությունները:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը շարունակում է մնալ նորարար տեխնոլոգիաների առաջատար, որը մեծ տեղ է հատկացնում նորարարությանը և բարձրակարգ ծառայություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է տարբեր աշխատանքային միջավայրեր և ստեղծագործելու լայն ասպարեզներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ում Դուք կարող եք նպաստել ժամանակակից հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:
  • Բացահայտեք, թե ինչպես կարող եք կիսել ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը
  • Միացեք ՎիվաՍել-ՄՏՍ-ին` կառուցելու հեռահաղորդակցության ոլորտի ապագան
  • Ծանոթացեք ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջորդ սերնդի տեխնոլոգիաներին և հետևեք, թե ինչպես է ընկերությունը նպաստում Հայաստանի և աշխարհի միջև հաղորդակցության ուղիների բարելավմանը
  • Կարդացեք, թե ինչպես է ՎիվաՍել-ՄՏՍ-ն արձագանքում հաճախորդի և հասարակության խնդիրներին` գործընկերների հետ համագործակցելու, ինչպես նաև կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացվող նախաձեռնությունների միջոցով
  • Տեղեկացեք, թե ինչպես և ում հետ է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը համագործակցում ամբողջ աշխարհում:

Կյանքը ՎիվաՍել-ՄՏՍ-ում


ՎիվաՍել-ՄՏՍ-ում մենք զարգացնում ենք ուժեղ և գործունյա թիմ, ինչը խթանում է համագործակցությունը, մոտիվացնում աշխատակիցներին և սահմանում հաճախորդի արժևորման ստանդարտները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում Դուք կարող եք աշխատել մյուս տեղական կազմակերպություններից տարբերվող տեխնոլոգիաներով և յուրացնել լավագույն աշխատակիցների փորձը: Այս բաղադրիչները, մրցունակ փոխհատուցման համակարգի և յուրաքանչյուր աշխատակցի անհատական ներդրումն արժևորող միջավայրի հետ համատեղ, կազմում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձառության ամբողջությունը:

 
Հանդիպեք մեր աշխատակիցներին