Դասընթացներ և զարգացում

 

 
Ի՞նչ է «կարիերան» Ձեզ համար: Արդյո՞ք Դուք աշխատում եք ապրելու համար, թե՞ դա Ձեր էության մի մասն է կազմում: Արդյո՞ք ցանկանում եք նմանակել ուրիշներին, թե՞ ձգտում եք կառուցել Ձեր կարիերան ինքնուրույն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է իր աշխատակիցներին` հարթելով նրանց ընտրած մասնագիտական ուղին և ընձեռելով նոր հնարավորություններ: Մենք գիտենք, որ յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում «կարիերայի» գաղափարը: Հետևաբար, մեր աշխատակիցներին առաջարկվում են կարիերայի կառավարման տարբեր գործիքներ, ինչպիսիք են աշխատանքի գնահատման մեթոդները, որոնք օգնում են կերտել նրանց կարիերայի ուրվագծերը: