Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Ի՞նչ է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը արտացոլում է մասնավոր կամ պետական ոլորտում գործող ցանկացած առևտրային և այլ կազմակերպության նվիրումը այն հասարակությանը, որում գործում է այդ կազմարերպությունը:

Փաստն այն է, որ ընկերություններն իրենց գործունեության, արտադրանքի, ծառայությունների, ինչպես նաև հիմնական շահառուների` այն է՝ աշխատողների, հաճախորդների, ներդրումներ կատարողների, տեղական համայնքների, մատակարարների և մյուսների հետ շփման հետևանքով ազդեցություն են ունենում հասարակության և շրջակա միջավայրի վրա:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է ճանաչել և գիտակցել այդպիսի ազդեցությունները  և կառավարել բիզնեսն այնպես, որ այն նպաստի սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին, այդպիսով կայուն դրական ազդեցության գործելով թե հասարակության և թե բիզնեսի վրա : Այլ կերպ ասած, ԿՊ-ն իրենից ներկայացնում է կենդանի կառավարչական լեզու, որը ներթափանցում է յուրաքանչյուր գործառույթ և չի կարող սահմանափակվել առանձին վարչությունների կողմից իրականացվող իրարից մեկուսացված ծրագրերով:
 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է հավատ, խոսքերի ու խոստումների իրական գործողություններ: ԿՍՊ-ի համընդհանուր սահմանում գոյություն չունի, քանի որ այդ գաղափարը մշտապես վերասահմանվում է՝  ժամանակի ու պահանջներին համապատասխան, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր ընկերության պահպանելու այն արժեքներն ու սկզբունքները, որոնցով  նա առաջնորդվում է:
 
Այնուամենայնիվ, գոյություն ունեն ԿՍՊ-ի վերաբերյալ էական տարրեր, որոնք պետք է ճանաչել:
  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՊ) կամավոր գործունեություն է
  • ԿՍՊ-ն բազմաբնույթ է և փոփոխական իր գործունեությամբ
  • ԿՍՊ-ն կապող օղակ է հանդիսանում կորպորատիվ կառույցների և հասարակության միջև
  • ԿՍՊ-ն ծավալվում և զարգանում է ընթացիկ ուսումնասիրությունների և ժամանակին համընթաց

Ինչո՞ւ ընկերությունները պետք է հոգ տանեն իրենց սոցիալական և բնապահպանական պարտականությունների մասին

Բնապահպանական և սոցիալական պատասխանատվությունը պետք է իր ուրույն տեղն ունենա յուրաքանչյուր գործարարի սրտի խորքում՚, - ասել է Անիտա Րոդդիքը:
 
Ընկերությունները չեն գործում աշխարհագրական կամ սոցիալական մեկուսացման մեջ, դրանք հասարակության մի մասն են և ֆիզիկապես տեղակայված են որոշակի համայնքներում և տարածքներում: Դրանով է մասամբ պայմանավորված քաղաքացիական և սոցիալական պատասխանատվությունն այն համայնքների հանդեպ, որտեղ գործում է ընկերությունը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատում է Հայաստանի ապագային և գիտակցում է այդ պատասխանատվությունն ու մշտապես ջանքեր է գործադրում ինտեգրել այդ պատասխանատվությունը յուրաքանչյուր ռազմավարական մտածողության և ծրագրավորման մեջ:
 
ԿՍՊ-ի համապարփակ ռազմավարության զարգացումն ու իրազեկումը պահանջում է ժամանակ, նվիրվածություն, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ: Այն պահանջում է նվիրվածություն` ընկերության բարձրաստիճան ղեկավարից մինչև յուրաքանչյուր բաժնի աշխատակից:

Կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությունը պետք է ներթափանցի յուրաքանչյուր գործողության մեջ`  աշխատանքի ընդունելության գործընթացից, բրենդինգից  մինչև արտադրություն և վաճառք:
 
Ինչպե՞ս է ԿՍՊ-ն նպաստում առևտրային կազմակերպություններին

Իր պատասխանատվությունների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի  բարձրացումը հնարավորություն է տալիս առևտրային կազմակերպությանը ունենալու կարևոր և ազդեցիկ դեր հասարակության մեջ, լինելու  ավելի մրցունակ և ցնցումներին դիմացկուն, ինչպես նաև ձեռք բերելու և պահպանելու նոր հաճախորդներ և բարձորակ կադրեր:

Տնտեսական զարգացման հիմնական գրավականը կայուն ընկերությունների առկայությունն է: Յուրաքանչյուր բիզնեսի հաջողությունն իր հերթին կախված է քաղաքացիների և, առավել լայն իմաստով, հասարակության բարեկեցության մակարդակից: Հաշվի առնելով այն, որ ԿՍՊ-ի անմիջական նպատակն է ապահովել տնտեսության, շրջակա միջավայրի և հասարակության առավելագույն կատարելագործումը, ընկերություններն ու գործարար աշխարհը պետք է առավել շահագրգռված լինեն ԿՍՊ-ի մեջ ներգրավվածությամբ: Պատահական չէ, որ ԿՍՊ-ն հայտնի է որպես “վի-վին փոլիսի”`, որ նշանակում է բոլորի համար հավասարապես փոխշահավետ քաղաքականություն:          
 
ԿՍՊ-ի վերաբերյալ իրազեկության մակարդակը գնալով այնքան բարձրանում է, որ յուրաքանչյուր շահառու ցանկանում է տեղեկացված լինել այն ընկերության մասին, որի հետ նա շփվում է:

Հաճախորդները պահանջելու են, որ ընկերությունները, շահութաբերության և հարկեր վճարելու սովորական պարտականություններից զատ, նաև նպաստեն սոցիալական ավելի խոր նպատակների իրագործմանը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատացած է, որ ԿՍՊ-ի իրականացումը դառնում է կենսական գործոն, ինչը նպաստում է, որ հաճախորդներն ապրանքներն ու ծառայությունները գնեն պատասխանատու ընկերությունից, ներդնողները վստահեն այդ ընկերությանը, լավագույն աշխատակիցները աշխատեն այդ ընկերության համար:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար

Իբրև տեղական ֆինանսական և տնտեսվարող կառույց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության մոտեցումը կայանում է կազմակերպության կարգավիճակի բարձրացման մեջ` ի շահ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի և ընդհանրապես հայ ազգի:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առավել աճող ուշադրության և քննարկման առարկա է հանդիսանում` թե Հայաստանի, և թե Համաշխարհային մակարդակով, որի հետևանքով տնտեսական գործունեության ու հասարակության հարաբերությունները դառնում են ավելի ներդաշնակ:
 
Այն կազմակերպությունները, որոնք անտեսում են իրենց հասարակությունը, կարող են վնաս պատճառել սեփական հաջողությանը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը լի է հավատով առ այն, որ ի զորու է ընկալելի դարձնել Կորպորատիվ պատասխանատվության բազմաշերտ և զարգացող էությունը` հուսալով, որ կհաջողվի օրինակ ծառայել, և որ այլ կազմակերպությունները կհետևեն այդ օրինակին:

Մեզ համար Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է մշակել և կառուցել սոցիալական և գործնական այնպիսի փոխհարաբերություններ, որոնք հիմնված են հարգանքի, էթիկայի, նվիրումի, պատասխանատվության և վստահության վրա; ապահովվել առողջ և ապահով աշխատատեղեր, մասնագիտական կատարելագործման և անհատական պատասխանատվությանը նպաստող միջավայր; աշխատանքի ընդունելության իրավունքի և հնարավորության հավասար սկզբունքներ; մատակարարների հետ ազնիվ հարաբերություններ և բոլոր քաղաքացիների համար որակյալ ծառայություններ:
 
Բարեկեցությունը չի կարող բազմապատկվել մեկուսացման մեջ: Մենք այդ ամենին պետք է հասնենք ձեռք-ձեռքի տված, և մենք պետք է ձեռք-ձեռքի տված քայլենք դեպի ապագա Հայաստան: