Ողջույնի խոսք




Ձերն է խոսքը, Ձերն է աշխարհը
«Աշխարհը ղեկավարում են գաղափարները»: Պլատոն

Մենք ապրում ենք աշխարհում, որում իշխում են նոր գաղափարները: Մենք ներշնչում և արտաշնչում ենք գաղափարներ: Գաղափարները կարող են նշանակալի փոփոխություններ առաջ բերել մարդկային ճակատագրերում և համաշխարհային պատմության մեջ: Դիմակայել դրանց, ըստ էության, անհնար է: Մենք սովորել ենք, որ բարեբեր հողում գցված նոր գաղափարները կարող են դեպի քաղաքակրթության առաջավոր գիծ առաջնորդել անհատներին, համայնքներին, հասարակությանը և անգամ մի ամբողջ ժողովրդի կամ նետել պատմական հիշողության գիրկը: Ապրում ենք՝ ունենալով մեկ համոզմունք՝ մեր ազգն անպարտելի է: Մենք չենք մոռանում, որ փյունիկը միշտ հառնում է մոխիրների միջից: Տիղմի միջից է սերմը ծլարձակում: Մենք բաց ենք նոր գաղափարների համար: Վճռել ենք ընթանալ առաջ և այսպես հաղթահարում ենք ցանկացած փորձություն:

«Մենք»-ը մեր բիզնեսի հիմնաքարն է: «Մենք»-ը մեր աշխարհն է: Մենք՝ աշխատակիցներ, հայրենակիցներ, բիզնես գործընկերներ, մարդիկ, ովքեր հավատում են գաղափարներին: Մենք ստեղծում ենք նորագույն տեխնոլոգիաների աշխարհ և դնում այն Ձեր ափի մեջ: Այժմ Ձերն է աշխարհը:

Հասարակության և նրա տարբեր խավերի հետ ձեռք ձեռքի, առաջադեմ մտածելակերպի, սերտ համագործակցության ու գործընկերության շնորհիվ՝ խթանում ենք նորարարությունը և ապահովում մրցակցային աճող առավելություն բիզնեսում: Մենք համագործակցություն ենք հաստատել աշխարհի առաջատար, խոշորագույն կազմակերպությունների և մատակարարների հետ՝ մատուցվող ծառայությունների որակը շարունակաբար բարելավելու համար, ինչը մեզ թույլ է տալիս մատուցել լավագույն ծառայությունները հեռահաղորդակցության ոլորտում:

Մեր շարունակական աճի շարժիչ ուժը մեր դիրքորոշումն է որպես ընկերություն, որի բիզնես արժեքների հիմքում ընկած է պատասխանատվությունը հասարակության նկատմամբ: Մեր նպատակն է ստեղծել առաջադեմ, զարգացող, շրջակա միջավայրի պաշտպանությանն աջակցող բիզնես, որը խթանում և զարգացնում է մեր երկրի տնտեսությունն ու ապահովում առավելություններ մեր բաժնետերերի համար:

Համեստորեն նշում ենք, որ այս ճանապարհին մեզ սատարում է Հայաստանի բնակչության տարբեր շերտերի վստահությունը, հավատը և դրական արձագանքները:

Մեզ տրվել է ողջ աշխարհը. մենք փորձում ենք այն ավելի լավը դարձնել մեր միջոցներով ու գաղափարներով:

 
Շնորհակալություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի նկատմամբ Ձեր հետաքրքրության համար:
 
Ռալֆ Յիրիկյան
Գլխավոր Տնօրեն