Կորպորատիվ փաթեթ «Մեր մեջ»

3 և ավելի հեռախոսագիծ
 
Ցանկանո՞ւմ եք խոսել գործընկերների հետ առանց սահմանափակման: Դարձեք «Մեր մեջ» հետվճարային կորպորատիվ փաթեթի բաժանորդ, ընտրեք առաջարկվող 4 սակագնային պլաններից մեկն ու խմբի ներսում կարող եք կատարել անսահմանափակ քանակությամբ անվճար զանգեր:
 


Դարձեք կորպորատիվ բաժանորդ

 
«Մեր մեջ» փաթեթի բաժանորդները* կարող են օգտվել ներառված ներցանցային խոսելաժամանակի փաթեթներից: Ի դեպ միևնույն փաթեթի շրջանակներում բաժանորդներից յուրաքանչյուրն ինքն է իր համար ընտրում ներցանցային խոսելաժամանակի փաթեթի չափը: Օգտագործած ներառված ներցանցային խոսելաժամանակը կարելի է ստուգել` հավաքելով *316# և սեղմելով զանգահարելու կոճակը:
 
Ներառված ներցանցային խոսելաժամանակի փաթեթ
(րոպե)
Փաթեթի ամսավճար (դրամ)
200
2000
500
3000
750
4000
1000
5000
 

* Բացառությամբ «Մեր մեջ 3» սակագնային պլանի բաժանորդների:


Այլ պայմաններ
  • Սեփականատիրոջ փոփոխություն - 500 դրամ
  • Համարի փոփոխություն - 800 դրամ
  • Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 800 դրամ/ամիս
  • Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 700 դրամ/ամիս


Ծանոթություն
  • Ներառված ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս:
  • Ներառված ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
  • Սույն կորպորատիվ սակագնային պլանը կիրառվում է նաև տվյալ սակագնային պլանի հիմնական բաժանորդի կողմից որպես իր ասոցիացված բաժանորդ ներկայացված անձանց և կազմակերպությունների նկատմամբ (օրինակ` աշխատակիցներ, բաժնետերեր, փոխկապակցված անձինք և այլն), այն պայմանով, որ հիմնական բաժանորդը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար ընդունելի եղանակով համապարտ պարտավորություն է ստանձնում ասոցիացված բաժանորդների ժամկետանց պարտքերն ամբողջությամբ մարելու համար: Հիմնական բաժանորդը համարվում է ասոցիացված բաժանորդների գործակալ, որը գործում է իր անունից, բայց համապատասխան ասոցիացված բաժանորդների հաշվին: Սակայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիմնական բաժանորդի և ասոցիացված բաժանորդների միջև կապն ստուգելու պարտավորություն չի կրում: Սույն պլանը կիրառվում է նաև մարզերի խմբավորված բաժանորդների նկատմամբ, այն պայմանով, որ պետք է պահպանվեն գծերի քանակին և պարտքերի մարման երաշխիքներին վերաբերող պահանջները:

Բոլոր գները ներառում են ԱԱՀ: