Կորպորատիվ փաթեթ «Բիզնես վերահսկում»

1 և ավելի հեռախոսագիծ
 
Ցանկանու՞մ եք վերահսկել Ձեր կազմակերպության բջջային կապի ծախսերը: Ընտրեք «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթը և Ձեր աշխատակիցների հաղորդակցման համար ամեն ամիս կվճարեք միևնույն ֆիքսված գումարը: «Բիզնես վերահսկումը» կանխավճարային և հետվճարային ծառայությունների համադրություն է, որը հնարավորություն է տալիս լիովին վերահսկելու ընկերության բջջային ծախսերն առանց սահմանափակելու առանձին աշխատակիցների հաղորդակցման հնարավորությունները:
 
Դուք ինքներդ եք որոշում որքան վճարել յուրաքանչյուր աշխատակցի համար: Գումարի վճարումը կատարվում է հետվճարային սկզբունքով փաթեթի բոլոր հեռախոսահամարների համար` ամսվա վերջում ստացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա: Իսկ աշխատակիցները, հաշվին բավարար գումար չունենալու դեպքում, կարող են ցանկացած ժամանակ վերալիցքավորել հաշիվը վերալիցքավորման ցանկացած եղանակով և շարունակել օգտվել իրենց նախընտրած ծառայություններից:
 

Քարտի տրամադրման պայմաններ
 
Միացման վճար - 0 դրամ
Ամսավճար` -500 դրամ
Երաշխիքային կանխավճար - 0 դրամ 


 

«Բիզնես վերահսկում» փաթեթի բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի գումարը` հավաքելով *122# և սեղմելով զանգահարելու կոճակը, կամ պարզապես զանգահարելով 122:
 
 
Տեղական զանգեր
դրամ/րոպե
Խմբի ներսում
0
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
30
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
25
Դեպի 374 97 բջջային ցանց
39
Դեպի 374 47 քաղաքային ցանց
39
SMS
դրամ/SMS
Խմբի ներսում  5
 Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 10
Տեղական 20
Միջազգային  20
Ինտերնետ
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
30
 

 

Այլ պայմաններ
  • Սեփականատիրոջ փոփոխություն - 0 դրամ
  • Համարի փոփոխություն - 800 դրամ
  • Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 800 դրամ/ամիս
  • Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 700 դրամ/ամիս

Ծանոթություններ
  • Աշխատակցին հատկացվող խոսելաժամանակը պետք է լինի 1000 դրամի բազմապատիկ:
  • Հատկացված խոսելաժամանակը տվյալ ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում, մնացորդը փոխանցվում է հաջորդ ամիս և ենթակա չէ դրամական տեսքով վերադարձման:
  • «Բիզնես վերահսկում» փաթեթի բաժանորդներից անհատական վճարումները չեն ընդունվում:
  • Հաշիվ-ապրանքագրի հիման վրա վճարում հնարավոր է կատարել միայն բանկային փոխանցման միջոցով, կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
  • «Բիզնես վերահսկում» փաթեթի շրջանակներում «SMS փաթեթ», «Գիշերային ինտերնետ», ինչպես նաև ռոումինգային ծառայությունները մատուցվում են կանխավճարային, իսկ «Մանրամասն հաշիվ» և «Պահմտոցի» ծառայությունները` հետվճարային բաժանորդների համար սահմանված պայմաններով:
  • Կազմակերպության կողմից վճարումը ժամանակին չկատարելու դեպքում հեռախոսահամարների հաշվի գումարները (ներառյալ վերալիցքավորման գումարները) սառեցվում են, ներխմբային զանգերի հատուկ սակագինը դադարում է գործել, սակայն Ձեր աշխատակիցները կարող են վերալիցքավորել հաշիվն ու շարունակել օգտվել բջջային ծառայություններից:
  • «Ինքնորոշման արգելափակում» ծառայությունը չի տրամադրվում «Բիզնես վերահսկում» փաթեթի բաժանորդներին:

Բոլոր գները ներառում են ԱԱՀ: