Կորպորատիվ փաթեթ «Բիզնես պրեստիժ»

1 և ավելի հեռախոսագիծ
 
Օգտվելով «Բիզնես պրեստիժ» հետվճարային փաթեթից` Դուք կարող եք.
  • Ընտրել 5 սակագնային պլաններից Ձեզ առավել հարմարը
  • Օգտվել առանց ամսավճարի շփման հնարավորությունից
  • Խոսել ցանցի ներսում մինչև 15 դրամ/րոպե սակագնով
  • Ստանալ ցանցի ներսում անվճար խոսելու և SMS ուղարկելու հնարավորություն
«Բիզնես պրեստիժ» փաթեթն առաջարկում է 5 սակագնային պլան` հատուկ ստեղծված մասնագիտական և ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձանց հաղորդակցման կարիքները բավարարելու համար: Պարզապես ընտրեք բջջային հեռահաղորդակցության համար վճարվելիք ամսական գումարը` Ձեր Պարտավորությունը, և կստանաք տվյալ գումարի դեպքում հնարավոր ամենացածր սակագներով խոսելու հնարավորություն: Որքան մեծ է ընտրված Պարտավորության չափը, այնքան ավելի ցածր են զանգերի սակագները:
 
Բիզնես պրեստիժ 1 Բիզնես պրեստիժ 2 Բիզնես պրեստիժ 3 Բիզնես պրեստիժ 4 Բիզնես պրեստիժ 5
Պարտավորու-թյուն
(դրամ/ամիս)
0
5000
10000
25000
50000
Ամսավճար
(դրամ)
500
0
0
0
0
Անվճար ներցանցային խոսելա-ժամանակ
(րոպե/ամիս)
0
25
50
100
200
Անվճար ներցանցային SMS-ներ
(SMS/ամիս)
0
10
20
30
50
Տեղական զանգերի սակագներ
դրամ/րոպե
Դեպի 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
30
25
23
20
15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
45
45
45
45
45
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան
35
35
33
30
20
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր
40
40
35
35
35
Դեպի 374 97 բջջային ցանց
39
39
39
39
39
Դեպի 374 47 քաղաքային ցանց
39
39
39
39
39
 
«Բիզնես պրեստիժ» փաթեթից օգտվելիս Դուք ինքներդ կարող եք ընտրել, թե ինչ ձևով կսահմանափակվեն Ձեր բջջային ծախսերը` որոշելով, թե որ դեպքում են կասեցվում ելքային ծառայությունները.
  • Երբ մինչև ամսվա վերջ օգտագործած ծառայությունների արժեքը հասնում է Պարտավորության գումարին, կամ
  • Երբ այն հասնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված ընթացիկ հաշվի սահմանաչափին:
Երկու դեպքերում էլ, եթե օգտագործած ծառայությունների արժեքը հասնում է սահմանաչափին, Դուք կարող եք վճարել որոշակի գումար և շարունակել օգտվել բջջային ծառայություններից:
 
Ամսվա ընթացքում ընտրած Պարտավորության գումարից ավելին օգտագործելու դեպքում տվյալ ամսվա համար Դուք վճարում եք փաստացի օգտագործած ծառայությունների արժեքը: Հակառակ դեպքում Դուք վճարում եք Պարտավորության գումարը:
 
 
 
«Բիզնես պրեստիժ» փաթեթի բոլոր սակագնային պլաններում SMS և MMS հաղորդագրությունների սակագները նույնն են:
 
SMS
դրամ/SMS
Տեղական
20
Միջազգային
20
MMS
դրամ/MMS
Տեղական
20
Դեպի էլ. փոստի հասցե
20
Միջազգային
ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC)
20
Ինտերնետ*
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
120
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
 


Այլ պայմաններ
  • Սեփականատիրոջ փոփոխություն - 800 դրամ
  • Համարի փոփոխություն - 1000 դրամ
  • Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 800 դրամ/ամիս
  • Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 700 դրամ/ամիս

Ծանոթություն
  • Մեկ իրավաբանական անձը կարող է ձեռք բերել մեկ կամ ավելի «Բիզնես պրեստիժ» հեռախոսահամար (որոնք կարող են ունենալ տարբեր սակագնային պլաններ): Յուրաքանչյուր հեռախոսահամար գրանցվում է կոնկրետ ֆիզիկական անձի անունով, որն էլ իրականացնում է վճարումն իրեն տրամադրվող հաշիվ-ապրանքագրի հիման վրա:
  • «Բիզնես պրեստիժ» փաթեթի շրջանակներում բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են անցնել մեկ սակագնային պլանից մյուսին:
  • Պարտավորության գումարն ամսվա ընթացքում չսպառելու դեպքում, մնացորդը չի փոխանցվում հաջորդ ամիս:
  • Տվյալ ամսվա համար տրամադրված անվճար րոպեները կամ SMS հաղորդագրությունները չօգտագործելու դեպքում, վերջիններս չեն փոխանցվում հաջորդ ամիս:
  • Անվճար ներցանցային խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս և SMS ուղարկելիս:
  • Անվճար ներցանցային խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ: