Մեր գործընկեր 2

«Մեր գործընկեր 2» սակագնային պլանը ստեղծված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկեր՝ միկրո և փոքր ձեռնարկություն հանդիսացող կորպորատիվ բաժանորդների համար:

Քարտի տրամադրման պայմաններ

Միացման վճար
 - 0 դրամ
Ամսավճար - 500 դրամ
Երաշխիքային կանխավճար – 0 դրամ

Դարձեք կորպորատիվ բաժանորդ

Տեղական զանգեր
դրամ/րոպե
Խմբի ներսում
0
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ ցանց
15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
25
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
25
Դեպի 374 97 բջջային ցանց
25
Դեպի 374 47 քաղաքային ցանց
25
SMS
դրամ/SMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
5
Այլ ուղղութուններով
20
Ինտերնետ*
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
20
            Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:

Միջազգային զանգերի սակագներ
 
Հատուկ առաջարկներ
Առաջարկ 1


«Մեր գործընկեր 2» սակագնային պլանի  հաճախորդները կարող են բաժանորդագրվել ներառված խոսելաժամանակի փաթեթին, որը տրամադրում է ամսական 1000 ներցանցային րոպե և 100 րոպե` դեպի ՀՀ այլ ցանցեր: Ներառված խոսելաժամանակից օգտվելու վճարն է 3000 դրամ/ամիս, որն ավելանում է սակագնային պլանի ամսավճարին: Ի դեպ միևնույն խմբի շրջանակներում բաժանորդներից յուրաքանչյուրն ինքն է իր համար որոշում` բաժանորդագրվել խոսելաժամանակի փաթեթի, թե ոչ: Օգտագործած ներառված խոսելաժամանակը կարելի է ստուգել` ուղարկելով *316# հրահանգը: Օգտագործած ծառայությունների արժեքը կարելի է ստուգել՝ զանգահարելով 111 և հետևելով ձայնային հրահանգներին:



Կորպորատիվ հաճախորդներին ներկայացվող պահանջներին համապատասխանելու դեպքում** «Մեր գործընկեր 2» սակագնային պլանի բաժանորդները նաև կարող են ընտրել «Տարիֆ+» սակագնային պլանի շրջանակներում առաջարկվող տարբերակներից մեկը, որոնց հետ տրամադրվում է սմարթֆոն, ինչպես նաև՝ ձայնային և տվյալների փոխանցման ներառված ծառայությունների փաթեթ:

Տարբերակներ

Փաթեթ***

11,500 դրամ

Սմարթֆոն

+
7500 րոպե ներցանցային րոպե
250 րոպե դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
250 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր
5000 ՄԲ ինտերնետ

19,500 դրամ

 Սմարթֆոն
+
7500 րոպե ներցանցային րոպե
500 րոպե դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
750 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր
7500 ՄԲ ինտերնետ

** Կորպորատիվ հաճախորդներին ներկայացվող պահանջները ենթադրում են հաճախորդի տվյալների վարկային գնահատման՝ կորպորատիվ հաճախորդի վարկային ռիսկի գնահատման գործընթաց: Բաժանորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել:

*** Բաժանորդագրության պարտադիր ժամանակահատվածը կազմում է 36 ամիս: Եթե պայմանագիրը կասեցվում է նախքան պարտադիր ժամանակահատվածի ավարտը, ապա բաժանորդը պարտավոր է վճարել հեռախոսի ամբողջ արժեքի մնացորդը: Այն հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի՝

արժեքի մնացորդ = հեռախոսի ամբողջական արժեք – կանխավճար - (բաժանորդագրության պարտադիր ժամանակահատված - բաժանորդագրության ամիսների թիվ) x հեռախոսի արժեքի՝ սակագնային պլանից ներառված մասը:



Այլ պայմաններ

  • Սեփականատիրոջ փոփոխություն - 500 դրամ
  • Համարի փոփոխություն - 800 դրամ
  • Ժամանակավոր կասեցում` ըստ պահանջի (առավելագույնը` 1 տարի) - 800 դրամ/ամիս
  • Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 700 դրամ/ամիս 
Ծանոթություն
  • Տվյալ ամսվա համար տրամադրված ներառված խոսելաժամանակն ամբողջությամբ չսպառելու դեպքում, այն չի փոխանցվում հաջորդ ամիս: 
  • Ներառված խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս, ինչպես նաև ռոումինգում:
  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ: