Սպասարկման կենտրոն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնափոխադրումների համալիրում

30 Դեկտեմբեր 2006
2006 թ. դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի բեռնափոխադրումների համալիրում մեկնարկեց ՎիվաՍելի Սպասարման նոր կենտրոն:  
 
Նորաբաց Սպասարկման կենտրոնն էլ ավելի հասանելի կդարձնի ՎիվաՍելի ծառայությունները: Մասնավորապես, արտասահմանցի և տեղացի գործարարները, որոնք իրականացնում են տարբեր միջազգային բեռնափոխադրումներ, կարող են առանց ժամանակ կորցնելու օգտվել ՎիվաՍելի մատուցած ծառայություններից:
 
Նորաբաց Սպասարկման կենտրոնում տրամադրվում են ՎիվաՍելի բոլոր ծառայությունները: Սպասարկման կենտրոնի հաճախորդները կարող են դառնալ պայմանագրային փաթեթի բաժանորդ կամ ձեռք բերել Ալո քարտ, ինչպես նաև կատարել անհրաժեշտ վճարումներ, գնել վերալիցքավորման քարտ և ակտիվացնել ռոումինգի ծառայությունը:
 
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք 111