ՎիվաՍելի բաժանորդները հնարավորություն կունենան մասնակցելու եվրոպական հանրաճանաչ «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթի քվեարկությանը:
Սովորույթին համաձայն մրցույթը բաղկացած է երկու փուլից. մայիսի 10-ին հեռուստադիտողները ականատես կլինեն կիսաեզրափակիչ փուլի համերգին, իսկ մայիսի 12-ին տեղի կունենա ամենակարևոր իրադարձությունը` «Եվրատեսիլ 2007»-ի եզրափակիչ փուլի համերգը:
Ինչպես միշտ մրցույթի արդյունքները որոշում են հեռուստադիտողները քվեարկության միջոցով, որը տեղի է ունենում բոլոր մասնակից երկրներում:
Նախընտրած երգի օգտին ձայնը տալու համար անհրածեշտ է մասնակից-երկրի համարը պարունակող SMS հաղորդագրությունը ուղարկել 7708 Կարճ Համարին հաղորդավարների կողմից հայտարարված ժամանակահատվածի ընթացքում:
Քվեարկությունը տևելու է 15 րոպե բոլոր մասնակիցների հանդես գալուց հետո ինչպես կիսաեզրափակիչ փուլում` մայիսի 10-ին, այնպես էլ եզրափակիչ փուլում` մայիսի 12-ին:
Քվեարկության պայմանները և քվեարկության սկիզբն ու ավարտը կհայտարարվեն հաղորդավարների կողմից ինչպես նաև գրաֆիկական անոնսների միջոցով:
Կարևոր է`
- «Եվրատեսիլ»-ի կանոնակարգին համաձայն սեփական երկրի օգտին քվեարկելը արգելված է
- Քվեարկության ծամանակահատվածից դուրս ուղարկված SMS-ձայները համարվելու են անվավեր և չեն ընդգրկվելու քվեարկության արդյունքների հաշվարկի մեջ:
- Մեկ բջջային հեռախոսահամարից թույլատրվում է ուղարկել առավելագույնը 20 SMS:
- 7708 Կարճ Համարին ուղարկված մեկ SMS-ի գինը կազմում է 250 ՀՀ դրամ (ԱԱՀ ներառյալ): Պատասխան SMS-ները անվճար են:
- Սեփական երկրի համարը պարունակող, քվեարկության ֆորմատին չհամատասխանող տեքստ պարունակող, քվեարկության ժամանակահատվածից առաջ կամ նրա ավարտից հետո ուղարկված կամ թույլատրելի քանակը գերազանցող SMS-ների գումարը գանձվելու է բաժանորդների հաշվից, սակայն այդ ձայները չեն ընդգրկվելու քվեարկության արդյունքների հաշվարկի մեջ:
Դիտեք կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի համերգները մայիսի 10-ին և 12-ին Հայաստանի Հանրային Հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Ցանկանում ենք ձեզ հաճելի ժամանց և հաղթանակ ձեր սիրված կատարողներին: