ՎիվաՍելը հպարտ է առաջինը մեկնարկելու MMS ծառայությունը Հայաստանում 2007 թ. սեպետեմբերի 7-ին:
Մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայությունը հաղորդակցման ժամանակակից միջոց է, որը թույլ է տալիս ստեղծել ու փոխանակել մեղեդիներ, գունավոր պատկերներ, լուսանկարներ և մեծածավալ տեքստեր պարունակող հաղորդագրություններ: Օգտագործելով լուսանկարելու հնարավորություն ունեցող բջջային հեռախոս` Դուք կարող եք լուսանկարել ու նկարն անմիջապես ուղարկել Ձեր ընկերներին: Ուրախացրեք նրանց յուրահատուկ բացիկ-շնորհավորանքով կամ զարմացրեք նրանց ձայնային հաղորդագրությամբ: Տվեք ազատություն Ձեր երևակայությանը: Բացահայտեք Ձեզ համար MMS-ի զարմանալի աշխարհը:
Դուք կարող եք նաև ուղարկել MMS էլեկտրոնային փոստի ցանկացած հասցեով:
1 MMS-ի առավելագուն թույլատրելի ծավալն է 300 ԿԲ:
Սակագներ
ՎիվաՍելի բոլոր բաժանորդները կարող են օգտվել MMS ծառայությունից: Տեղական ուղղություններով ուղարկվող (դեպի ՎիվաՍելի ցանց և դեպի այլ տեղական բջջային ցանցեր) 1 MMS-ի արժեքն է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Առայժմ հնարավոր չէ ուղարկել MMS միջազգային ուղղություններով: