Հուլիսի 1-ից Կլասիկ քարտի բաժանորդների համար իրականացվող ակցիան շարունակվում է մինչև հոկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք, որ նշված ժամանակահատվածում Կլասիկ բաժանորդները ստանում են ամսական 100 րոպե անվճար խոսելաժամանակ: Այս ամիսների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում զանգեր կատարելիս նախ սպառվում է անվճար խոսելաժամանակը, որից հետո վճարը գանձվում է համաձայն Կլասիկ քարտի սակագների:
Բոլոր նրանք, ովքեր կդառնան Կլասիկ քարտի բաժանորդ մինչև հոկտեմբերի 31-ը, չեն վճարի միացման վճար և կստանան անվճար խոսելաժամանակ` բաժանորդագրության սկզբից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածին համապատասխան:
Տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված անվճար խոսելաժամանակը չի փոխանցվում հաջորդ ամիս:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111: