Սիրո՞ւմ եք… Ուրեմն ասեք նրան «Սիրում եմ…» մեր սիրային բացիկի միջոցով:
«Սիրում եմ…»` սիրո գեղեցիկ խոստովանություն և յուրահատուկ նվեր` 2 գեղեցիկ հեռախոսահամար (որոնք, միմյանց համար հանդիսանում են Սիրելի Համարներ) և անակնկալ հատուկ Ձեր և Ձեր սիրելիի համար: Այլևս ոչինչ չի սահմանափակի Ձեր շփումը, քանի որ «Սիրում եմ…» կանխավճարային սակագնային պլանից օգտվելիս Սիրելի Համարների միջև զանգերի ու SMS-ների սակագինն է ընդամենը 4 դրամ:
Եվ սա դեռ ամենը չէ, խոսելով միմյանց հետ գիշերը (00:00-07:00)` Դուք ստանում եք գիշերային զանգերի տևողության չափով անվճար խոսելաժամանակ ցերեկային ժամերին (07:00-24:00) միմյանց զանգահարելու համար:
«Սիրում եմ…» սակագնային պլանի սակագներ
| Տեղական զանգեր | Դրամ/րոպե |
| Դեպի Սիրելի Համար | 4 |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 44 |
| Դեպի այլ բջջային ցանց | 44 |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանց | 44 |
| Դեպի 374 97 բջջային ցանց | 44 |
| Դեպի 374 47 քաղաքային ցանց | 44 |
| SMS | դրամ/SMS |
| Դեպի Սիրելի Համար | 4 |
| Տեղական | 20 |
| Միջազգային | 20 |
| MMS | դրամ/MMS |
| Առկա բոլոր ուղղություններով | 20 |
| GPRS | դրամ/MMS |
| Բոլոր կայքերը | 74 |
|
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
2 Սիրելի համարներն ունեն ընդհանուր հաշիվ, որը կարող եք վերալիցքավորել ինչպես Դուք, այնպես էլ Ձեր սիրելին: Ստացած անվճար խոսելաժամանակը նույնպես ընդհանուր է: Այն կարելի է ստուգել` հավաքելով *144# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Սիրելի Համարներով «Սիրում եմ…» բացիկներ կարելի է ձեռք բերել սկսած փետրվարի 10-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններից: Արժեքն է 5000 դրամ` ներառյալ 900 դրամ ընդհանուր խոսելաժամանակ:
Ծանոթություն.
- Անվճար խոսելաժամանակը հնարավոր է օգտագործել միայն տվյալ օրվա ընթացքում և չի փոխանցվում հաջորդ օր:
- «SMS Փաթեթ» և «Իմ Աշխարհը» ծառայությունները չեն տրամադրվում «Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդներին:
- Սիրելի հեռախոսահամարները ենթակա չեն անվանափոխության:
- «Սիրում եմ…» սակագնային պլանից հնարավոր չէ անցնել մեկ այլ սակագնային պլանի:
- Ընդհանուր հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը կազմում է 180000 դրամ:
- «Սիրում եմ…» սակագնային պլանով կանխավճարային քարտերը թողարկվում են սահմանափակ քանակությամբ: