«ՄՏՍ Կոնեկտ» E156G

28 Օգոստոս 2009
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետև կարելի է ձեռք բերել նաև նոր «ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդելի մոդեմը: 3.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող այս մոդեմը համատեղելի է նաև Linux օպերացիոն համակարգի հետ և SD քարտի տեղադրման և արտաքին անտենայի միացման հնարավորություն է ընձեռում:
 
«ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդեմի արժեքը 30000 դրամ է:
 
Մոդեմը կարելի է ձեռք բերել Երևանի, Գյումրիի և Վանաձորի բոլոր սպասարկման կենտրոններում:
 
«ՄՏՍ Կոնեկտ». նոր սերունդ, նոր հորիզոններ…
 
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111: