Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Samsung ընկերության արտադրության ևս ութ մոդելի հեռախոսներ:
Էլեգանտ, բայց և միևնույն ժամանակ պարզ արտաքինով, օգտագործման մեջ դյուրին ու թեթև այս հեռախոսները համապատասխանում են ժամանակակից հաղորդակցության կարևորագույն պահանջներին. սոցիալական ցանցերի հետ ինտեգրում, հիանալի լուսա- և տեսանկարահանման հնարավորություն ընձեռող տեսախցիկ և շատ ավելին…
Իսկ Samsung Ch@t 222 (E2222)-ը և Samsung Star II Duos (C6712)-ը հատուկ նրանց համար են, ովքեր նախընտրում են միաժամանակ օգտագործել երկու հեռախոսահամար:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ինչպես միշտ, հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…