Ուրախ ենք տեղեկացնել, որ այժմ անհատների ու փոքր ձեռնարկությունների համար նախատեսված «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանն հասանելի է երկու տարբերակով:
Կախված հաղորդակցման պահանջներից, 5500 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ընտրել ներառված ծառայությունների առավել հարմար տարբերակը.
| Ներառված ծառայություններ | I տարբերակ | II տարբերակ |
| Ներցանցային խոսելաժամանակ (րոպե) | 1500 | 1500 |
| Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր (րոպե) | 150 | 0 |
| SMS-ներ դեպի ՀՀ բջջային ցանցեր (SMS) | 150 | 150 |
| Ինտերնետ (ՄԲ) | 0 | 1500 |
Ինչպես նախկինում, ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…