Անակնկալ «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրի մասնակիցներին Սուրբ Վալենտինի օրվա առթիվ

12 Փետրվար 2013

Միայն փետրվարի 14-ին և 15-ին, փոխանակեք «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրով կուտակած միավորները հատուկ տոնական նվերի հետ, որը ներառում է 100 ներցանցային րոպե, 100 ներցանցային SMS հաղորդագրություն և 100 ՄԲ ինտերնետ: Եվ այս ամենի համար անհրաժեշտ է ընդամենը 100 բոնուսային միավոր: Այնպես որ, շտապեք կուտակել և հասցնել միավորների թիվը 100-ի:

Կուտակած միավորները կարելի է ստուգել.

  • առցանց` «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուսի» Ձեր անձնական էջից
  • հավաքելով *505*100# հրահանգն ու սեղմելով զանգահարելու կոճակը
  • ուղարկելով STAT բառը 5050 կարճ համարին

Յուրաքանչյուր բաժանորդ կարող է միայն մեկ անգամ օգտվել նշված տոնական նվերի հնարավորությունից

Հիշեցնենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` ուղարկելով BONUS բառը 5050 կարճ համարին, հավաքելով *505# հրահանգը կամ այցելելով «Ինտերնետ օգնական» պորտալ:

Մանրամասների համար այցելեք www.bonus.mts.am: