«Հատուկ» փաթեթներ «Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների համար

28 Փետրվար 2013

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդներին «Հատուկ» փաթեթների տրամադրումը կշարունակվի մինչև 2013թ. մարտի 31-ը: Հիշեցնենք, որ «Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

Ի դեպ, «Անձնական» սակագնային պլանի պարագայում, մինչև 2013թ. մարտի 31-ը բաժանորդագրվելու կամ «Հատուկ» փաթեթ ձեռք բերելու դեպքում բաժանորդը կստանա անվճար «բրոնզե» համար:

«Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների յուրաքանչյուր բաժանորդի տրամադրվում է միայն մեկ «Հատուկ» փաթեթ:

ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…