Գարնանային վիկտորինա

04 Մարտ 2013

Մասնակցեք «Ինֆորմ-մոբիլ Հայք» ընկերության կողմից անց կացվող գարնանային վիկտորինային և շահեք նորաոճ սմարթֆոն:

Մասնակից կարելի է դառնալ ուղարկելով AYO կամ DA բառը 10014 կարճ համարին, կամ ուղարկելով ցանկացած հրահանգ բջջային հեռախոսի MTS Armenia մենյուի Viktorinaner բաժնում:

Գրանցվելուց հետո Դուք կսկսեք ստանալ հարցեր` պատասխանի երկու հնարավոր տարբերակով, որոնցից ճիշտ տարբերակի համարը (1 կամ 2) անհրաժեշտ է ուղարկել10014 համարին: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց Դուք կստանաք 10 միավոր: Հավաքած միավորները կարող եք ստուգել հեռախոսի MTS Armenia մենյուի Viktorinaner > Reyting բաժնից, կամ` ուղարկելով HASHIV կամ SCHET բառը 10014 կարճ համարին: 10014 կարճ համարին ուղարկված յուրաքանչյուր SMS և MTS Armenia մենյուի Viktorinaner բաժնից (բացառությամբ Teghekatu ենթաբաժնի) ուղարկված յուրաքանչյուր հրահանգ արժե 200 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Վիկտորինայի ընթացքում մասնակիցները կարող են փոխել լեզուն` 10014 համարին ուղարկելով համապատասխան հրահանգը.

  • AYO` հայերենի համար
  • DA` ռուսերենի համար

Վիկտորինան անց է կացվում մի քանի փուլով, որոնցից յուրաքանչյուրում հաղթում է տվյալ փուլի ընթացքում առավելագույն թվով միավորներ հավաքած մասնակիցը:

Վիկտորինայի յուրաքանչյուր փուլում կարելի է շահել տվյալ փուլի համար սահմանված մրցանակները.


Փուլ
Մրցանակներ
04.03.2013 - 10.03.2013
HTC One S
Google Nexus S
11.03.2013 - 17.03.2013
MTS Ego
18.03.2013 - 24.03.2013
HTC One S
Google Nexus S
25.03.2013 - 31.03.2013
MTS Ego

Մրցանակների մասին կարելի է նաև տեղեկանալ` ուղարկելով MRCANAK կամ PRIZ բառը 10014 կարճ համարին:

Վիկտորինայի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել «Ինֆորմ-մոբիլ Հայք» ընկերություն հետևյալ հեռախոսահամարներով` 093 006679 (10:00-22:00), 077 675915 (10:00-22:00) և 010 523218 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-17:00, շաբաթ օրերին` 11:00-13:00):

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին: