Մարտի 8-ից ապրիլի 7-ը բաժանորդագրվեք «ՄՏՍ կոնեկտ», «Home-Zone Turbo», «Office-Zone» կամ «Internet Express» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով և ստացեք տոնական նվեր՝ 1500 ՄԲ ինտերնետ և 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ Ձեր նախընտրած կանխավճարային քարտի համար:
Բաժանորդագրվելիս Ձեզ կտրամադրվի տոնական փաթեթի հատուկ նույնականացուցիչ: Նվեր փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կանխավճարային համարից ուղարկել հետևյալ հրահանգը.
*888*ինտերնետային քարտի համարը*նույնականացուցիչ#
Օրինակ՝ *888*093298888*123456#
Ի դեպ, «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից մեկին բաժանորդագրվելիս «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը տրամադրվում է անվճար:
Ծանոթություն
- Տոնական փաթեթն ակտիվացնելիս՝ ինտերնետի և ներցանցային խոսելաժամանակի ընթացիկ այլ փաթեթները զրոյանում են:
- Տոնական փաթեթը կարելի է ակտիվացնել ինտերնետային սակագնային պլանին բաժանորդագրվելուց 15 օր անց՝ 45 օրվա ընթացքում:
- Տոնական փաթեթը հնարավոր է սպառել ակտիվացման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում: