«QARTEZ»` գտեք անհրաժեշտ վայրը սմարթֆոնի կամ պլանշետի էկրանին մեկ հպումով

02 Փետրվար 2017

Ի՞նչ է անում մարդն առաջին անգամ որևէ քաղաք այցելելիս: Նախևառաջ, փնտրում է վստահելի, պարզ և մանրամասն ուղեցույց՝ քաղաքի տեսարժան վայրերի, ծառայությունների ենթակառուցվածքի և դեպի անհրաժեշտ վայրը տանող երթուղիների մասին տեղեկություն ստանալու համար:

Երևանի մանրամասն քարտեզը ներկայացնող «QARTEZ» բջջային հավելվածի միջոցով, այսուհետ մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան առավել հեշտությամբ գտնել անհրաժեշտ վայրը և խնայել ժամանակ:

«QARTEZ» բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով, գտնել սեփական տեղադիրքը, ինչպես նաև տեղեկություն ստանալ տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ պետական մարմինների, բանկերի, բուժհիմնարկությունների, ուսումնական հաստատությունների, խանութների, սննդի կետերի, հանրային զուգարանների, ժամանցի կենտրոնների, դեղատների, արհեստավորական կրպակների և այլ անհրաժեշտ վայրերի մասին անմիջապես բջջային սարքից՝ ընդամենը մեկ հպումով:

Հավելվածը նաև գովազդային հարթակ է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են հատուկ առաջարկներ ներկայացնել կամ պարզապես գովազդային հոլովակ/բաններ տեղադրել հավելվածում իրենց ընկերության անհատական էջին: Անհատական էջի միջոցով կարելի է կատարել զանգեր, ուղարկել էլեկտրոնային նամակներ, թողնել մեկնաբանություններ, դիտել գովազդային տեսահոլովակներ, ծանոթանալ տվյալ պահին առկա հատուկ առաջարկներին և կատարել տարատեսակ այլ գործողություններ:    
                                                                                                                                     

Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:

Հավելվածն անվճար է: Օգտագործման հետ կապված ծախսերը վերաբերում են բացառապես շարժական ինտերնետի սպառմանը: 

Ծրագրված է մոտ ապագայում «QARTEZ» հավելվածում ընդգրկել նաև Դիլիջանը և Ծաղկաձորը: Հավելվածը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Լոկատոր» ընկերության համագործակցությամբ (հեռ.՝ 060 270105, էլ. փոստ՝ info@qartez.am):