«Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար նախատեսված չէ

09 Փետրվար 2017

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կանխավճարային հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված ՄոբիԴրամի տերմինալների միջոցով, ինչպես նաև առցանց՝ ընկերության կայքէջի միջոցով (cabinet.mts.am): Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերը նշված բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձնվում:

Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորումը բաժանորդների համար առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Լիցք» ծառայության և վերալիցքավորման քարտերի միջոցով լիցքավորումը նաև իրականացվում է ընկերության ենթակայության տակ չգտնվող տնտեսվարող սուբյեկտների` Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով, որոնց կողմից վերը նշված ծառայությունների մատուցման դեպքում նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջնորդավճարի գանձում չի նախատեսում: