Լիցք+


Օգտվեք ծառայություններից հիմա, իսկ վճարումը կատարեք հետո:


Եթե Ձեր հաշվին մնացել է 100 դրամ կամ պակաս, ակտիվացրեք «Լիցք+» ծառայությունը և շարունակեք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից՝ մինչև 200 դրամի չափով:


Ծառայությունն ակտիվացնելու համար պարզապես ուղարկեք *221# հրահանգը:

Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Այն գանձվում է ծառայության վավերականության ժամկետի ավարտին՝ ապաակտիվացվելուց հետո հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում: Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում այն գանձվում է հաշվի վրա գումարի հերթական մուտքագրումից հետո:

Ի դեպ, ծառայության դիմաց գումարը կարել է վճարել նաև «Փողանցում» ծառայության միջոցով ստացված գումարի հաշվին:

Հաշվեկշիռը ստուգելու համար ուղարկեք *122# հրահանգը:


 
Ծանոթություններ



  • 25.07.2016թ. սկսած ծառայությունը հասանելի է «Ալո մենք», «Բարբառ», «ԵՍ» և «Viva» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներին:
  • Ծառայությունը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 3 օրվա ընթացքում:
  • «Լիցք+» ծառայության գործողության ժամկետի ընթացքում սպառած ծառայությունների դիմաց գումարը և ծառայության ակտիվացման գինն անհրաժեշտ է վճարել ծառայության գործողության ժամկետի ավարտից հետո՝ 4 օրվա ընթացքում, այլապես ծառայությունը բաժանորդի համար կարգելափակվի 90 օրով:
  • Ծառայության վավերականության ժամկետի ընթացքում հեռախոսահամարի սեփականատիրոջ փոփոխություն հնարավոր չէ:
  • Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո ծառայությունը հասանելի չէ: