Հաշվի վերալիցքավորում

Գոյություն ունեն կանխավճարային քարտերը վերալիցքավորելու տարբեր եղանակներ:
 
Վերալիցքավորման քարտեր
Դուք կարող եք ձեռք բերել վերալիցքավորման քարտեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից կամ վաճառակետերից: Ծածկագիրը տեսնելու համար անհրաժեշտ է ջնջել պաշտպանիչ շերտը:
 
Ձեր կանխավճարային քարտը վերալիցքավորելու համար հավաքեք *123*ծածկագիրը# և սեղմեք զանգահարելու կոճակը (օրինակ` *123*111111111111#), կամ զանգահարեք 123 և հետևեք ձայնային հրահանգներին:
 
Ցանկացած այլ կանխավճարային քարտ վերալիցքավորելու համար հավաքեք *125*ծածկագիրը*հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը (օրինակ` *125*111111111111*093298888#), կամ զանգահարեք 125 և հետևեք ձայնային հրահանգներին:
 
Առկա վերալիցքավորման քարտեր
 
Վերալիցքավորման քարտ Վավերականության ժամկետ
 1000 դրամ 20 օր
 2000 դրամ 45 օր
 4500 դրամ 105 օր
 7000 դրամ 175 օր
 9500 դրամ 255 օր
18000 դրամ 505 օր

 
Առցանց վերալիցքավորում
Կանխավճարային քարտերը կարելի է վերալիցքավորել առցանց` ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Առցանց վճարման» էջից, «Ինտերնետ օգնական» պորտալի, ինչպես նաև  www.ezetop.com կայքի միջոցով:
 
Էլեկտրոնային վճարման մեքենաներ
Դուք կարող եք վերալիցքավորել ցանկացած կանխավճարային քարտ Telcell և Tandem էլեկտրոնային վճարման մեքենաների միջոցով, որոնք տալիս են 200-ից 20000 դրամ վերալիցքավորման գումարի ընտրության հնարավորություն: Քարտի վավերականության ժամկետը կերկարացվի վերալիցքավորված գումարի չափից կախված՝ 7-ից 350 օրով:
 
Բանկոմատներ
Ցանկացած բանկոմատից Դուք կարող եք ձեռք բերել վերալիցքավորման ծածկագիր կանխավճարային քարտը վերալիցքավորելու համար:
 
Լիցք
Վաճառակետերի շարունակաբար ընդլայնվող ցանցում Դուք կարող եք վերալիցքավորել հաշիվը Ձեր նախընտրած գումարի չափով: Պարզապես այցելեք համապատասխան վաճառակետ, լրացրեք կտրոնը, վճարեք վերալիցքավորման գումարն ու Ձեր հաշիվը կվերալիցքավորեն հենց այդ գումարի չափով, իսկ Դուք կստանաք տեղեկացնող հաղորդագրություն:
 
Վերալիցքավորում սպասարկման կենտրոններում
Կանխավճարային քարտերը կարելի է նաև վերալիցքավորել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում: Իսկ Ռուսաստանի տարածքում Ձեր հաշիվը կարող եք վերալիցքավորել ՄՏՍ Ռուսաստանի սպասարկման կենտրոններում` կանխիկ եղանակով, կամ բանկային քարտից (Visa, MasterCard) գումարի գանձման միջոցով (առանց միջնորդավճարի):
 
 
Կանխավճարային քարտի հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդն է 90000 դրամ, իսկ առավելագույն վավերականութան ժամկետը` 1024 օր: