Զանգ ընկերոջը

«Զանգ ընկերոջը» ծառայության շնորհիվ կարելի է կապի մեջ լինել մտերիմների հետ անկախ քարտի հաշվեկշռից: Չէ՞ որ ծառայությունը թույլ է տալիս զանգ կատարել պատասխանող բաժանորդի հաշվին:
 
Նման կերպ զանգ կատարելու համար բավական է զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքել 999: Պատասխանող բաժանորդը տեղեկացվում է, որ զանգն ընդունելու դեպքում վճարը գանձվելու է իր հաշվից և ինքն է որոշում` պատասխանել, թե ոչ: Զանգն ընդունելու դեպքում վճարը գանձվում է բաժանորդից ըստ իր ընթացիկ սակագնային պլանի:
 
Ըստ ցանկության Դուք կարող եք արգելափակել կամ թույլատրել Ձեր հաշվին կատարվող զանգերը: Այսպես, եթե ընդհանրապես չեք ցանկանում ստանալ նման զանգեր, կարող եք արգելափակել ծառայությունը բոլոր Ձեզ զանգահարողների համար: Եթե ցանկանում եք բացառել նման զանգերը միայն կոնկրետ հեռախոսահամարներից, կարող եք ընդգրկել դրանք «Սև ցուցակում»: Եթե ծառայությունն արդեն արգելափակել եք բոլորի համար, այնուամենայնիվ, կարող եք բացառություն անել կոնկրետ բաժանորդների համար` ներառելով նրանց հեռախոսահամարները «Սպիտակ ցուցակում»: Եվ վերջապես, այն հեռախոսահամարները, որոնցից ստացվող զանգերին միշտ պատասխանելու եք, կարող եք ընդգրկել «Սիրելի համարների» ցուցակում: Նման համարներից ստացվող զանգերը կմիացվեն ավտոմատ և Դուք ամեն անգամ կարիք չեք ունենա ընտրելու` պատասխանել զանգին, թե ոչ:
 
«Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով կատարվող զանգերի ստացումը կարելի է կարգավորել` ուղարկելով համապատասխան հրահանգները, կամ«Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով:

«Զանգ ընկերոջը» ծառայության հրահանգներ
 
Գործողություն
Հրահանգ
«Զանգ ընկերոջը» ծառայության արգելափակում բոլոր զանգահարողների համար *999#
«Զանգ ընկերոջը» ծառայության ակտիվացում բոլոր զանգահարողների համար *999*1#
Հեռախոսահամարի ընդգրկում «Սև ցուցակում» *999*հեռախոսահամարը#
Հեռախոսահամարի հանում «Սպիտակ ցուցակից»
Հեռախոսահամարի հանում «Սիրելի համարների» ցուցակից և վերջինիս համար «Զանգ ընկերոջը» ծառայության արգելափակում 
Հեռախոսահամարի հանում «Սև ցուցակից» *999*հեռախոսահամարը*1#
Հեռախոսահամարի ընդգրկում «Սպիտակ ցուցակում» 
Հեռախոսահամարի հանում «Սիրելի համարների» ցուցակից և վերջինիս համար «Զանգ ընկերոջը» ծառայության ակտիվացում
Հեռախոսահամարի ընդգրկում «Սիրելի համարների» ցուցակում *999*հեռախոսահամարը*4#
Հեռախոսահամարի փոփոխություն «Սև ցուցակում» *999*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը#
Հեռախոսահամարի փոփոխություն «Սպիտակ ցուցակում» *999*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը*1#
Հեռախոսահամարի փոփոխություն «Սիրելի համարների» ցուցակում *999*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը*4#
«Սև ցուցակի» դիտում *999*2#
«Սպիտակ ցուցակի» դիտում  *999*3#
«Սիրելի համարների» ցուցակի դիտում *999*4#
 
Ծանոթություն
  • «Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով զանգեր կատարել և ստանալ կարող են միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները:
  • Ծառայության միջոցով կատարած զանգի վճարը հաշվարկվում է պատասխանող բաժանորդի կողմից զանգն ընդունելու պահից սկսած:
  • «Սև», «Սպիտակ» և «Սիրելի համարների» ցուցակներից յուրաքանչյուրում կարելի է ներառել առավելագույնը 3 հեռախոսահամար:
  • Երկկողմանիորեն կասեցված հետվճարային քարտից հնարավոր չէ կատարել զանգեր «Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով:
  • «Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով հնարավոր չէ կատարել զանգ թաքցրած համարից:
  • «Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով հնարավոր չէ զանգ կատարել վերահասցեավորված հեռախոսահամարների:
  • Պատասխանող բաժանորդի համար զանգի ընդունման ու վճարի հաշվարկման կարգը նույնն են, ինչ որ այն դեպքում, եթե վերջինս ինքը կատարեր զանգը` առանց օգտվելու «Զանգ ընկերոջը» ծառայությունից:
  • «Զանգ ընկերոջը» ծառայությունից հնարավոր չէ օգտվել ռոումինգում:
Օգնության կարի՞ք ունեք… Կատարեք «Զանգ ընկերոջը»