Զանգի արգելափակում
Այս ծառայությունը հնարավորություն է տալիս արգելափակելու զանգերը:
Զանգի արգելափակման տարբերակներն են.
- Բոլոր զանգերի արգելափակում - բաժանորդը չի կարողանա կատարել կամ ստանալ հեռախոսազանգեր, ուղարկել/ստանալ SMS հաղորդագրություններ կամ օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ ծառայություններից (այս ծառայությունը հնարավոր է միայն հատուկ պահանջի դեպքում)
- Մուտքային զանգերի արգելափակում - Բաժանորդը կարող է միայն կատարել ելքային զանգեր, զանգերի ընդունումն արգելափակված է
- Ելքային զանգերի արգելափակում - Բաժանորդը չի կարող կատարել ելքային զանգեր, կարող է միայն ընդունել զանգեր
- Ելքային միջազգային զանգերի արգելափակում - Բաժանորդը կարող է իրականացնել միայն տեղական զանգեր: Ռոումինգին բաժանորդագրված լինելու դեպքում բաժանորդը կարող է կատարել միայն տեղական զանգեր (այն երկրում, որտեղ հեռախոսագիծը գրանցված է)
- Ելքային միջազգային զանգերի արգելափակում ռոումինգի ժամանակ - Բաժանորդը կարող է կատարել միայն տեղական զանգեր (այն երկրում, որտեղ գրանցված բջջային հեռախոսագիծը) և զանգեր դեպի ՀՀ
- Մուտքային զանգերի արգելափակում ռոմինգի ժամանակ - Բաժանորդը չի կարող ընդունել հեռախոսազանգեր ռոումինգին բաժանորդագրված լինելու ժամանակ: Հեռախոսազանգեր կարող է ընդունել միայն, երբ ճանաչվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի կողմից
Բաժանորդները կարող են նաև արգելափակել հետևյալ ծառայությունները.
- Բոլոր զանգերը
- Ձայնային հաղորդագրությունները
- Ֆաքսը
Վերը նշված բոլոր դեպքերում բաժանորդը կարող է զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն, ինչպես նաև զանգեր կատարել արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով:
Ծառայությունն անվճար է միայն բաժանորդային քարտ օգտագործողների համար: