Զանգի վերահասցեավորում

Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի: Վերահասցեավորման շնորհիվ Դուք այլևս բաց չեք թողնի կարևոր զանգերը, անգամ եթե
  • Ձեր հեռախոսագիծը զբաղված է,
  • հեռախոսն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս,
  • Դուք չեք պատասխանում զանգին որոշակի ժամանակի ընթացքում:
Վերահասցեավորում կարելի է կատարել, ինչպես բոլոր զանգերի, այպես էլ զանգի առանձին տեսակների համար, ինչպիսիք են.
  • Ձայնայինը
  • Ֆաքսը
  • Տվյալների փոխանցումը
  • Տեսազանգը
Զանգերը վերահասցեավորելու համար Ձեր հեռախոսի մենյուից ընտրեք Կարգավորումներ > Զանգերի կարգավորումներ > Զանգերի վերահասցեավորում և սահմանեք վերահասցեավորման նախընտրելի տարբերակը:
 
Վերահասցեավորումները կարելի է նաև ակտիվացնել կամ ապաակտիվացնել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի միջոցով, կամ` բջջային հեռախոսից հավաքելով համապատասխան հրահանգն ու սեղմելով զանգահարելու կոճակը:
 
Գործողություն
Հրահանգ
Բոլոր զանգերի վերահասցեավորում
  Ակտիվացում
**21*հեռախոսահամարը#
  Ապաակտիվացում
##21#
Վերահասցեավորում նշված վայրկյանների ընթացքում զանգին չպատասխանելու դեպքում
  Ակտիվացում
**61*հեռախոսահամարը**վայրկյաններ#
  Ապաակտիվացում
##61#
Վերահասցեավորում հեռախոսն անջատված կամ ռադիոծածկույթից դուրս լինելու դեպքում
  Ակտիվացում
**62*հեռախոսահամարը#
  Ապաակտիվացում
##62#
Վերահասցեավորում հեռախոսագծի զբաղված լինելու դեպքում
  Ակտիվացում
**67*հեռախոսահամարը#
  Ապաակտիվացում
##67#
Բոլոր տեսակի վերահասցեավորումների ապաակտիվացում
##002#
 
Ծանոթություն
  • Զանգերը կարելի է վերահասցեավորել ՀՀ, ինչպես նաև 374 97 և 374 47 բջջային և քաղաքային ցանցերի հեռախոսահամարներին:
  • Կախված հեռախոսի մոդելից` ծառայության ակտիվացման եղանակը կարող է տարբերվել վերոհիշյալից. Այս դեպքում կարող եք օգտվել Ձեր հեռախոսի ուղեցույցից:
  • Հեռախոսների որոշ մոդելներից հնարավոր չէ իրականացնել «Զանգի վերահասցեավորում»: