Զանգ զորամասից

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի զինծառայողներն աննախադեպ հնարավորություն ունեն անվճար շփվելու իրենց մտերիմների հետ:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հայկական բանակին հատկացված MTS 236 մոդելի բջջային հեռախոսների և «Զանգ զորամասից» ծառայության շնորհիվ զինվորականները կարող են զորամասերից զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապից օգտվող իրենց մտերիմներին, որոնք էլ կվճարեն զանգի արժեքը` 10 դրամ/րոպե սակագնով:
 
«Զանգ զորամասից» ծառայության պայմանների մասին բաժանորդը տեղեկացվում է զանգը ստանալիս, և ինքն է որոշում պատասխանել, թե` ոչ:
 
Զորամասից կատարած զանգերը բաժանորդները ստանում են 093297555 հեռախոսահամարից:
 
Ծանոթություն
«Զանգ զորամասից» ծառայության միջոցով հնարավոր է միայն կատարել զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում. բոլոր մյուս ուղղությունները և ծառայություններն արգելափակված են: