Զանգիր ինձ

Զանգահարելու կարի՞ք ունեք: Հաշվի գումարը բավարա՞ր չէ, թե՞ կասեցված են ելքային զանգերը: «Զանգիր ինձ» ծառայությունը հնարավորություն է տալիս Ձեզ ուղարկելու զանգահարելու անվճար հրահանգներ թե ՎիվաՍել-ՄՏՍ-ի, և թե ՀՀ այլ բջջային օպերատորների բաժանորդներին:


Այն շատ հարմար է այն կանխավճարային բաժանորդների համար, ում հաշիվը զրոյական է կամ բավարար չէ զանգ կատարելու համար: Այժմ նրանք կարող են ուղարկել զանգահարելու հրահանգ և սպասել զանգի:

Ծառայությունից կարող են օգտվել նաև հետվճարային բաժանորդները` անգամ երբ ելքային զանգերն ու կարճ հաղորդագրությունները կասեցված են:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես հավաքել *127*բաժանորդի հեռախոսահամարը# և սեղմել զանգահարելու կոճակը:

Օրինակ` *127*093298888#

Օրական հնարավոր է ուղարկել առավելագույնը 5 զանգահարելու հրահանգ:

«Զանգիր ինձ»` մնացեք կապի մեջ