Մանրամասն հաշիվ
Այս ծառայությունը բաժանորդին հնարավորություն է տալիս ելքային զանգերի և այլ ծառայությունների գծով ստանալու մանրամասն տեղեկատվություն` ներառյալ ամսաթիվը, ժամանակը և արժեքը:
Մանրամասն հաշիվ կարելի է ստանալ.
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից
- «Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով
- Փոստային առաքման միջոցով (միայն կորպորատիվ հաճախորդների համար)
Սպասարկման կենտրոններից «Մանրամասն հաշվի» ստացումը կանխավճարային բաժանորդների համար անվճար է, իսկ հետվճարային բաժանորդների համար` ամսական 100 դրամ (ներառյալ ԱԱՀ): Իսկ «Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով «Մանրամասն հաշվի» ստացումն ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդների համար արժե 100 դրամ (ներառյալ ԱԱՀ), անկախ ընտրած ժամանակահատվածից: