Օգնիր ինձ

«Օգնիր ինձ» ծառայությունը Ձեզ հնարավորություն է տալիս խնդրելու Ձեր մտերիմներին վերալիցքավորել Ձեր կանխավճարային հաշիվը` պարզապես ուղարկելով անվճար հրահանգ, որում նշվում է ակնկալվող գումարը:

Ծառայությունից կարելի է օգտվել նույնիսկ այն դեպքում, երբ հաշիվը զրոյական է:

«Օգնիր ինձ» ծառայությունից օգտվելու համար պարզապես հավաքեք *124*բաժանորդի հեռախոսահամարը*անհրաժեշտ գումարը# և սեղմեք զանգահարելու կոՃակը:

Օրինակ` *124*093298888*500#

Հրահանգն ուղարկելուց հետո նշված հեռախոսահամարի բաժանորդը կստանա հաղորդագրություն այն մասին, որ Դուք խնդրում եք վերալիցքավորել Ձեր հաշիվը նշված գումարի չափով: Ցանկության դեպքում նա գումարը կփոխանցի Ձեր հաշվին «Փողանցում» ծառայության միջոցով:

Ծառայությունն անվճար է և հասանելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր կանխավճարային բաժանորդներին:
 
Ծանոթություն
  • «Օգնիր ինձ» հրահանգ հնարավոր է ուղարկել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդներին
  • Յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն ունի ուղարկելու օրական առավելագույնը 5 «Օգնիր ինձ» հրահանգ
  • Նշվող գումարը պետք է լինի 100-ի բազմապատիկ` 100-ից 20000 դրամ միջակայքում
  • «Օգնիր ինձ» հրահանգ հնարավոր չէ ուղարկել կամ ստանալ քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո: