Ինտերնետ օգնական
ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի միջոցով կարող եք անմիջապես համակարգչից.
- Վերահսկել Ձեր հաշիվը` ստուգել այն, կատարել վերալիցքավորում, վճարումներ և այլ գործարքներ,
- Ակտիվացնել, ապաակտիվացնել և կարգավորել ծառայությունները,
- Ընտրել սակագնային պլանը,
- Ուղղել Ձեր հարցերը 111 թեժ գծի օպերատորներին և ստանալ դրանց պատասխաններն առցանց ռեժիմում,
- Ուղարկել SMS հաղորդագրություններ,
- Եվ շատ ավելին….
Պորտալից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել` ուղարկելով SMS բառը 111 կարճ համարին: Քիչ անց Դուք կստանաք գաղտնաբառ, որով կարող եք մուտք գործել Ձեր էջն ու օգտվել պորտալի ընձեռած բոլոր հնարավորություններից: 111 համարին ուղարկած 1 SMS-ի արժեքն է 10 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Իսկ եթե Դուք արդեն գրանցված եք epay.vivacell.am (Օնլայն վճարում), cabinet.vivacell.am, sms.vivacell.am (Օնլայն SMS) կայքերում, ապա կարող եք մուտք գործել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալ այս կայքերի Ձեր գաղտնաբառերով:
Մուտք Ինտերնետ օգնական