Բջջային փոստ

Ակտիվացնելով «Բջջային փոստ» ծառայությունը` Դուք զանգահարողներին հնարավորություն եք տալիս թողնելու Ձեզ հաղորդագրություններ, երբ Ձեր հեռախոսագիծը զբաղված է, հեռախոսն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս, կամ երբ Դուք չեք պատասխանում հեռախոսազանգին:

Սովորական զանգ կատարելու դեպքում զանգահարող բաժանորդը լսում է ձայնային ողջույն և թողնում է ձայնային հաղորդագրություն:

 

Դուք կարող եք ձայնագրել Ձեր անձնական ողջույնը, և այս դեպքում, զանգահարողները ստանդարտ ողջույնի փոխարեն կլսեն Ձեր հաղորդագրությունը:

 

Ծառայությունից օգտվելու համար պարզապես վերահասցեավորեք զանգերը 093297130 հեռախոսահամարին: Այնուհետև զանգահարեք 130 կարճ համարին և հետևեք ձայնային հրահանգներին: Քիչ անց SMS-ի միջոցով Դուք կստանաք ծածկագիր:

 

Ձայնային հաղորդագրությունները լսելու համար անհրաժեշտ է.

  • Ձեր բջջային հեռախոսից զանգահարեք 130 կարճ համարին, կամ
  • Այլ ցանցի հեռախոսահամարից զանգահարեք 093297130 (կամ +37493297130) և մուտքագրեք Ձեր հեռախոսահամարն ու ծածկագիրը:

 

Ծանոթություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը որևէ պատասխանատվություն չի կրում բաժանորդների անձնական ողջույնների բովանդակության համար: Բաժանորդը լիակատար պատասխանատվություն է կրում իր անձնական ողջույնի բովանդակության, ինպես նաև երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման համար: