Նոր օր
«Նոր օր» ծառայությունը բոլոր կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս փոխանակելու իրենց հաշվի գումարը քարտի վավերականության ժամկետի հետ:
Փոխանակում իրականացնելու համար պարզապես հավաքեք *120*փոխանակվող գումարը#, սեղմեք զանգահարելու կոճակը և կստանաք նշված գումարին համապատասխան լրացուցիչ վավերականության ժամկետ. 1 օրը = 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Օրինակ` *120*200# հավաքելու դեպքում Ձեր հաշվից կգանձվի 200 դրամ, իսկ վավերականության ժամկետը կերկարացվի 10 օրով:
Հաշվի գումարը վավերականության ժամկետի հետ կարելի է փոխանակել նաև
«Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով կամ զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:
Ծանոթություն
- Փոխանակումն իրականացնելուց հետո, բաժանորդի հաշվի մնացորդը պետք է լինի 200 դրամից ոչ պակաս:
- Ծառայությունից հնարավոր չէ օգտվել քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո:
- Բոնուսային հաշվի գումարը ենթակա չէ փոխանակման: