Նոր րոպեներ

Եթե Ձեր հաշվի խոսելաժամանակը սպառվում է շատ ավելի արագ քան վավերականության ժամկետը և եթե արդեն կուտակել եք վավերականության առնվազն 500 օր, ապա այժմ կարող եք անվճար փոխանակել դրանք ներցանցային րոպեների հետ:
 
Վավերականության յուրաքանչյուր 5 օրվա դիմաց Դուք կարող եք ստանալ 1 րոպե ներցանցային խոսելաժամանակ` պարզապես հավաքելով *555*պահանջվող րոպեների թիվը# և սեղմելով զանգահարելու կոճակը:
 
Օրինակ` *555*40# հավաքելու դեպքում Դուք կստանաք 40 րոպե ներցանցային խոսելաժամանակ, իսկ քարտի վավերականության ժամկետը կնվազի 200 օրով:
 
Փոխանակումից հետո, ներցանցային զանգեր կատարելիս, նախ սպառվում են ստացված ներցանցային րոպեները, որից հետո միայն` քարտի հիմնական հաշիվը` ըստ ընթացիկ սակագնային պլանի:
 
Նախքան փոխանակումը, Դուք կարող եք ստուգել քարտի վավերականության օրերի թիվը` ուղարկելով *555*0# հրահանգը: Իսկ փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները կարելի է ստուգել` ուղարկելով *555# հրահանգը:
 
Ծառայությունից կարող են օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր կանխավճարային բաժանորդները, բացի «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդներից:
 
Ծանոթություն
  • Փոխանակումն իրականացնելուց հետո, քարտի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 350 օր:
  • Փոխանակման արդյունքում ստացվող րոպեների թիվը պետք է լինի 30-ից ոչ պակաս:
  • Ծառայությունից հնարավոր չէ օգտվել քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո:
  • Փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները վավերականության ժամկետի ավարտին զրոյանում են:
  • Փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում, ինչպես նաև պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս:
Սակագնային պլանի փոփոխության դեպքում ներցանցային րոպեները պահպանվում են: