Ծանուցում
Փորձում եք պլանավորել հաղորդակցման ծախսերը, բայց ամեն անգամ չեք էլ նկատում` ինչպես եք անցնում նախատեսված գումա՞րը:
«Ծանուցում» ծառայության շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդները կարող են վերահսկել բջջային ծառայությունների օգտագործումը: Պարզապես ընտրեք համապատասխան սահմանաչափերն ու ամեն անգամ, երբ անցնեք ընտրած սահմանաչափը, Դուք այս մասին կստանաք SMS ծանուցում:
Սահմանաչափերը կարող եք ընտրել` այցելելով
«Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալ: Ծառայության շրջանակներում Ձեր համարը կհամարվի
հիմնական հեռախոսահամար, բացի որից կարող եք սահմանել
այլ հեռախոսահամար, որին ևս կուղարկվեն միևնույն ծանուցումները:
Այլ հեռախոսահամարի բաժանորդը ցանկացած պահի կարող է դադարեցնել ծանուցումների ստացումը ուղարկելով
*313*հիմնական հեռախոսահամարը# հրահանգը: