Փողանցում

«Փողանցում» ծառայությունը կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս գումար փոխանցելու մեկ կանխավճարային հաշվից մյուսին:
 
Այսինքն, Դուք կարող եք ուղարկել Ձեր հաշվեկշռին եղած գումարը մտերիմներին կամ հակառակը` ստանալ գումար այլ կանխավճարային բաժանորդներից, երբ ինքներդ դրա կարիքն ունեք:
 
Այլ բաժանորդի գումար փոխանցելու համար պարզապես Ձեր բջջային հեռախոսից  ուղարկեք *126*բաժանորդի հեռախոսահամարը*փոխանցվող գումարը# հրահանգը (օրինակ` *126*093298888*500#):
 
Փոխանցում կարելի է կատարել նաև` ուղարկելով *126#, կամ զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին, կամ «Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով:
 
Ծառայության արժեքն է 30 դրամ (ներառյալ ԱԱՀ) յուրաքանչյուր փոխանցման համար:
 

Ծանոթություն
  • Փոխանցվող գումարը պետք է լինի 100-ի բազմապատիկ` 100-ից 20000 դրամ միջակայքում:
  • Փոխանցում կատարող բաժանորդի հաշվի մնացորդը փոխանցումից հետո պետք է լինի 300 դրամից ոչ պակաս:
  • Ծառայությունից հնարավոր չէ օգտվել քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո:
  • Փոխանցումները կատարվում են միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդների միջև:
  • Գումարի փոխանցում ասելով` պետք է հասկանալ համապատասխան գումարի ծառայությունների ստացման իրավունքի փոխանցում և նման գումարը չի կարող ստացվել դրամական միջոցների տեսքով:
  • «Փողանցում» ծառայության միջոցով գումար ստանալիս քարտի վավերականության ժամկետը չի ավելանում:
«Փողանցում»` այժմ Դուք կարող եք կիսել