Քարտուղար

«Քարտուղար» ծառայությունը հաղորդագրության տեսքով տեղեկացնում է Ձեզ ուղղված այն զանգերի մասին, որոնք չեք կարողացել ստանալ հեռախոսագծի զբաղված լինելու, հեռախոսն անջատված լինելու կամ ռադիոծածկույթից դուրս գտնվելու պատճառով:
 
Հաղորդագրության մեջ նշվում է զանգահարողի հեռախոսահամարը, զանգի օրը և ժամը:
 
Հեռախոսագծի զբաղված լինելու դեպքում հաղորդագրությունները կստանաք անմիջապես, իսկ եթե հեռախոսն անջատված է կամ Դուք գտնվում եք ռադիոծածկույթից դուրս, ապա հասանելի դառնալուն պես Ձեզ կդիմավորի «Քարտուղարն» իր հաղորդագրություններով:
 
Հաղորդագրություն չի ուղարկվում, երբ.
  • Զանգահարողն օգտվում է Ինքնորոշման արգելափակում կամ «Պահմտոցի» ծառայությունից
  • Դուք օգտվում եք «Զանգի վերահասցեավորում» կամ «Բջջային փոստ» ծառայությունից
Ծառայությունը անվճար է և հասանելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդներին:
 
Ծառայությունն ապաակտիվացնելու համար հավաքեք *142*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
 
Ծառայությունն ակտիվացնելու համար հավաքեք *142*1# և սեղմեք զանգահարելու կոճակը:
 
«Քարտուղար»` Ձեր անձնական բջջային օգնականը