SIM քարտի արգելափակում և վերականգնում


  • Կորցրել եք SIM քարտը կամ հեռախո՞սը
  • Քարտը վնասվել է և նորմալ չի՞ գործում
  • Քարտն արգելափակվել է և պահանջվում է կոդի մուտքագրո՞ւմ

Քարտի կորուստ


Այս դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է արգելափակել հեռախոսահամարը, որպեսզի կողմնակի անձիք չօգտագործեն այն: Քարտի արգելափակումն անվճար է և հնարավոր է կատարել.




Այնուհետև կարող եք այցելել սպասարկման կենտրոն և ստանալ նոր քարտ` նախկին հեռախոսահամարով և հաշվեկշռով: Կորցրած քարտի փոխարինումը նորով անվճար է:  


Իսկ եթե արգելափակումից հետո, այնուամենայնիվ, գտնեք կորցրած քարտը, կարող եք անվճար վերամիացնել այն` ներկայացնելով այն սպասարկման կենտրոն:

Մեխանիկական վնասվածք


Մաշվածության կամ մեխանիկական վնասվածքների արդյունքում SIM քարտը կարող է նորմալ չգործել: Այս դեպքում վնասված քարտը կարող եք փոխարինել նորով մոտակա սպասարկման կենտրոնում` պահպանելով հեռախոսահամարն ու հաշվեկշիռը:
Քարտի փոխարինումը նորով անվճար է: 


PIN և PUK կոդեր

Որոշակի գործողությունների արդյունքում, SIM քարտի ապահովության նկատառումներից ելնելով, երբեմն անհրաժեշտ է լինում մուտքագրել PIN ծածկագիրը: Երեք անգամ PIN ծածկագիրը սխալ մուտքագրելու դեպքում քարտը ժամանակավորապես արգելափակվում է: Այն վերագործարկելու համար պահանջվում է մուտքագրել PUK ծածկագիրը: PUK ծածկագիրը տասն անգամ սխալ մուտքագրելու դեպքում քարտը վերջնականապես արգելափակվում է:


Նախքան քարտի վերջնական արգելափակումը այն կարելի է անվճար վերականգնել` զանգահարելով 111 կամ այցելելով սպասարկման կենտրոն: Վերջնական արգելափակման դեպքում հեռախոսահամարը պահպանելու համար անհրաժեշտ է քարտը փոխարինել նորով` այցելելով սպասարկման կենտրոն: Քարտի փոխարինումը նորով անվճար է: 


Ծանոթություն
Բոլոր դեպքերում SIM քարտը նորով փոխարինելիս կամ վերամիացնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: