SOS

«SOS» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մշտապես տեղյակ լինելու Ձեր մտերիմ կանխավճարային բաժանորդի քարտի հաշվեկշռի և վավերականության ժամկետի մասին, և, հնարավորության դեպքում, վերալիցքավորելու նրա հաշիվը: Իսկ Ձեր մտերիմներն այս ծառայությունը հնարավորություն է տալիս մշտապես ունենալու դրական հաշվեկշիռ:

Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել հարցման համապատասխան հրահանգը, որի մեջ նշվում է կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը և գումարի չափը, որին հասնելու մասին Դուք ցանկանում եք տեղեկանալ:

Կանխավճարային բաժանորդը տեղեկացվում է, որ Դուք ցանկանում եք հաղորդագրություն ստանալ իր քարտի հաշվեկշռի և վավերականության ժամկետի վերաբերյալ և ինքն է որոշում՝ հաստատել հարցումը, թե ոչ: Ծառայությունն ակտիվանում է հաստատում ստանալուց հետո:

Ծառայությունը տրամադրվում է անվճար:

«SOS» ծառայության հրահանգներ

Գործողություն

Հրահանգ

Ծառայության հրահանգների ցանկ

*155#

Հարցման ուղարկում

*155*կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը*գումարի չափը#

(օրինակ՝ *155*093298888*200#)

Հարցման հաստատում

*155*հարցումն ուղարկած բաժանորդի հեռախոսահամարը#

(օրինակ՝ *155*093298888#)

Հաղորդագրությունների ստացման կասեցում

*155*կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը*0#

(օրինակ՝ *155*093298888*0#)

 

Ի դեպ, վերալիցքավորման տարբերակներին կարել է ծանոթանալ «Վճարում և վերալիցքավորում» էջում:

Ծանոթություն

  • Սեփականատիրոջ փոփոխության դեպքում ծառայությունն ավտոմատ ապաակտիվանում է:
  • Հարցումը համարվում է չընդունված, եթե ստացվելու պահից սկսած 24 ժամվա ընթացքում այն չի հաստատվել:
  • Հարցումն ընդունելուց հետո տեղեկացնող հաղորդագրությունների ուղարկումը դադարեցնելու համար կանխավճարային բաժանորդը պետք է այցելի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ: Նմանապես կարելի է 111 անվճար թեժ գծով կապվել մեր օպերատորների հետ:
  • Ինտերնետային սակագնային պլանների բաժանորդները չեն կարող օգտվել «SOS» ծառայությունից: