Սակագնային պլանի փոփոխություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն մի կանխավճարային սակագնային պլանից անցնելու մյուսին առանց համարի փոփոխության: Սակագնային պլանի փոփոխությունն արագ է, հեշտ և մատչելի: Պարզապես անհրաժեշտ է բջջայինից հավաքել համապատասխան կոդն ու սեղմել զանգահարելու կոճակը: Այլ սակագնային պլանի կարելի է անցնել նաև «Ինտերնետ օգնական»պորտալի միջոցով կամ զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:
 
«Էքստրա» սակագնային պլանը ստեղծված է այն բաժանորդների համար, ովքեր ավելի շատ ստանում են զանգեր, քան կատարում են: Ընդունելով զանգեր` բաժանորդները միաժամանակ ստանում են հատուկ` 5 դրամ/րոպե սակագնով զանգեր կատարելու հնարավորություն: Ներցանցային մուտքային զանգերի յուրաքանչյուր 5 րոպեի դիմաց կուտակվում է 1 րոպե հատուկ խոսելաժամանակ: «Էքստրա» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*909# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 300 դրամ:
 
«Համար 5» սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ավելի ցածր գնով ավելի շատ խոսելու և SMS ուղարկելու լավագույն հնարավորությունն է: Յուրաքանչյուր օր, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում կատարած զանգերի ընդհանուր տևողությունը գերազանցում է 5 րոպեն, տվյալ օրվա համար հետագա ներցանցային զանգերի սակագինը կդառնա 5 դրամ/րոպե: Միևնույն ժամանակ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում 5 SMS ուղարկելու դեպքում, յուրաքանչյուր հաջորդ ներցանցային SMS դառնում է 5 դրամ: «Համար 5» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*505# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է300 դրամ:
 
«18+» սակագնային պլանը հնարավորություն է տալիս բաժանորդներին ստեղծելու խումբ և խմբի ներսում շփվել ֆանտաստիկ ցածր սակագներով: Այն հատկապես հարմար է երիտասարդներին, ում համար կարևոր է ոչ միայն խոսել մտերիմների հետ, այլ նաև շփվել նրանց հետ SMS/MMS հաղորդագրությունների և ինտերնետի միջոցով: «18+» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*808# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 300 դրամ:
 
«Ալո մենք» սակագնային պլանը բաժանորդներին առաջարկում է մեկ «Հատուկ համար»` հատուկ սակագներով, ինչպես նաև ցանցի ներսում միմյանց հետ զգալիորեն ցածր սակագներով շփվելու հնարավորություն: Ընտրելով մեկ «Հատուկ համար» Հայաստանի բջջային կամ Երևանի քաղաքային ցանցերի հեռախոսահամարներից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդնեըը կարող են խոսել տվյալ հեռախոսահամարի բաժանորդի հետ հատուկ ցածր սակագներով: «Ալո մենք» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*404# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 200 դրամ:
 
«Մագնիս» սակագնային պլանն առաջարկում է հարմար միասնական սակագին տեղական բոլոր ուղղություններով կատարվող զանգերի համար, ինչպես նաև սակագնային պլանի ներսում զգալիորեն էժան սակագնով զանգեր կատարելու հնարավորություն: «Մագնիս» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131* 303# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 200 դրամ:
 
«Բարբառ» սակագնային պլանն ստեղծված է հատուկ մարզերի բնակիչների համար: Ընտրելով այն` կարելի է Հայաստանի ցանկացած մարզից խոսել «Բարբառից» օգտվող այլ բաժանորդների հետ հատուկ ցածր սակագնով: «Բարբառ» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*707# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է500 դրամ:
 
«Միասին գիշերային» սակագնային պլանը ստեղծված է հատուկ այն բաժանորդների համար, ովքեր մեծ մասամբ խոսում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում: Այն առաջարկում է ավելի ցածր րոպեավճար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների միջև կատարվող զանգերի համար և հատուկ գիշերային սակագներ ներցանցային զանգերի և SMS-ների համար:«Միասին գիշերային» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք*131*202*1# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 200 դրամ:
 
«Հազար ու 1 SMS» սակագնային պլանն ստեղծված է հատուկ լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող բաժանորդների համար: Այն վերջիններիս ընձեռում է ընդամենը 4 դրամ սակագնով ուղարկել ամսական մինչև 1001 ներցանցային SMS: Այլ սակագնային պլաններից անցում «1000 ու 1 SMS» սակագնային պլանին և հակառակը հնարավոր է կատարել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: «1000 ու 1 SMS»սակագնային պլան անցնելիս անհրաժեշտ է ներկայացնել 2-րդ կարգի հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ:
 
Սակագնային պլանը հնարավոր է փոխել ամսական առավելագույնը 10 անգամ:
 
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ձեր ընթացիկ սակագնային պլանը դիտելու համար հավաքեք *131*001# և սեղմեք զանգահարելու կոճակը: