Տեսազանգ

«Տեսազանգ» ծառայությունը հնարավորություն է տալիս բջջային հեռախոսով խոսելիս տեսնելու զրուցակցին հեռախոսի էկրանին: Ծառայությունից կարելի է օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ծածկույթի ամբողջ տարածքում:
 
Տեսազանգ կատարելու համար ինչպես զանգահարողն, այնպես էլ զանգն ընդունողը պետք է ունենան տեսազանգ ապահովող բջջային հեռախոս և գտնվեն 3G ծածկույթում:
 
«Տեսազանգի» վճարը գանձվում է սովորական զանգի սակագներով` ըստ ընթացիկ սակագնային պլանի: