Փոխիր ձայնդ
Սիրո՞ւմ ես կատակել մտերիմների հետ ու անակնկալի բերել նրանց… Զանգահարիր ու խոսիր նրանց հետ փոխված ձայնով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով հնարավոր է խոսել երեխայի, սեթևեթ կամ այլմոլորակայինի ձայնով:
Ծառայությունից կարելի է օգտվել` զանգահարելով 990 համարին և հետևելով ձայնային հրահանգներին, կամ զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքելով համապատասխան կոդը.
| Ձայն | Կոդ |
| Երեխայի ձայն | 991 |
| Սեթևեթ ձայն | 992 |
| Այլմոլորակայինի ձայն | 993 |
Օրինակ, 093298888 համարի բաժանորդի հետ երեխայի ձայնով խոսելու համար բավական է զանգահարել 991093298888:
«Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինն է 99 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):
Ծանոթություն
- Զանգի գինը հաշվարկվում է սկսած պատասխանող բաժանորդի կողմից զանգն ընդունելու պահից:
- «Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով հնարավոր չէ կատարել զանգ թաքցրած համարից:
- Ծառայությունից հնարավոր չէ օգտվել ռոումինգում: