GOOD’OK
Ցանկանո՞ւմ եք տարբերվել Ձեր ոճով մյուսներից և վայելել հետաքրքիր անձնավորության համբավ: Ուրեմն «GOOD’OK» ծառայությունը հենց Ձեզ համար է: Փոխարինեք զանգի միացման արդեն սովորական դարձած ազդանշանը հաճելի մեղեդիներով, ժամանակակից հիթերով, կամ ծիծաղաշարժ կատակներով ու արտահայտություններով:
Օգտվեք «GOOD’OK» ծառայությունից և Ձեզ զանգահարող բոլոր բաժանորդները կլսեն հաճելի մեղեդի: Դուք նաև հնարավորություն կունենաք.
- ձեռք բերելու Ձեր նախընտրած մեղեդիները, կատակներն ու արտահայտությունները,
- ձայնագրելու Ձեր հաղորդագրությունն ու օգտագործելու այն որպես զանգի ազդանշան,
- ընտրելու, թե Ձեզ զանգահարողներից ով ինչ մեղեդի է լսելու,
- ընտրելու, թե որ մեղեդին երբ է հնչելու,
- մեղեդի նվիրելու մտերիմին,
- պատվիրելու միևնույն մեղեդին ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր մտերիմի համար:
Ստանդարտ մեղեդի
Ծառայությունն ակտիվացնելուն պես Ձեզ զանգահարող բոլոր բաժանորդների համար կնշանակվի առկա ստանդարտ մեղեդին: Սակայն Դուք կարող եք փոխել այն և Ձեր նախընտրած մեղեդին սահմանել որպես ստանդարտ:
Անձնական ցուցակ
Հավելյալ վճարով Դուք կարող եք ձեռք բերել բազմաթիվ ու բազմաժանր մեղեդիներ ու ծիծաղաշարժ կատակներ, կամ ինքներդ ձայնագրել Ձեր զանգի ազդանշանը: Ամեն անգամ, երբ Դուք զանգի ազդանշան եք ձեռք բերում կամ ձայնագրում, այն ավելանում է Ձեր անձնական ցուցակում:
Յուրաքանչյուր մեղեդու վավերականության ժամկետն է 30 օր: Այս ընթացքում մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում վավերականության ժամկետն ավտոմատ կերպով կերկարացվի ևս 30 օրով, որի դիմաց Ձեր հաշվից կգանձվի մեղեդու արժեքը: Ձայնագրվող ազդանշանի առավելագույն տևողությունն է 1 րոպե:
Կանոնների սահմանում
Դուք հնարավորություն ունեք սահմանելու «GOOD’OK» ծառայության Ձեր կանոնները.
- նշանակել մեղեդիներ առանձին բաժանորդների համար,
- ստեղծել Ձեզ զանգահարող բաժանորդների խմբեր և նշանակել մեղեդիներ խմբերի համար,
- սահմանել, թե առանձին բաժանորդները, կամ խմբի անդամները երբ պիտի լսեն իրենց համար նշանակված մեղեդին:
Երաժշտական արկղ
Որպեսզի Ձեզ զանգահարողները չձանձրանան մշտապես միևնույն մեղեդին լսելուց, Դուք կարող եք Ձեր անձնական ցուցակից մեղեդիներ ավելացնել «Երաժշտական արկղ»: Այս դեպքում, երբ «Երաժշտական արկղն» ակտիվ է, ստանդարտ մեղեդու փոխարեն ամեն անգամ կհնչի «Երաժշտական արկղից» պատահականորեն ընտրված որևէ մեղեդի:
«Երաժշտական արկղը» չի գործում, երբ տվյալ հեռախոսահամարի համար արդեն սահմանված է որոշակի կանոն:
Պրոֆիլ
Ակտիվացնելով «GOOD’OK» ծառայությունը` Դուք ստեղծում եք Ձեր անձնական պրոֆիլը, որում պահվում է Ձեր անձնական ցուցակը և «Երաժշտական արկղի», առանձին հեռախոսահամարների և խմբերի համար Ձեր կողմից սահմանված կանոնները:
Ծառայության ապաակտիվացման դեպքում Ձեր պրոֆիլը` բոլոր մեղեդիներով ու կարգավորումներով, համակարգում պահպանվում է 30 օր: Այս 30 օրվա ընթացքում Դուք կարող եք վերականգնել Ձեր անձնական պրոֆիլը` կրկին ակտիվացնելով «GOOD’OK» ծառայությունը: Նշված ժամանակահատվածում Ձեր պրոֆիլը չվերականգնելու դեպքում այն վերջնականապես կհեռացվի համակարգից: Դրանից հետո Դուք կարող եք կրկին ակտիվացնել «GOOD’OK» ծառայությունը` ստեղծելով նոր պրոֆիլ:
- «GOOD’OK» ծառայությունը մատուցվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: Սակայն բոլոր մեղեդիները, կատակները և արտահայտությունները (բացի ստանդարտ մեղեդուց, որը նշանակվում է ծառայությունն ակտիվացնելուն պես), տրամադրվում են բովանդակություն մատուցող ներքոհիշյալ ընկերությունների կողմից: Բովանդակություն մատուցող ընկերությունները լիակատար պատասխանատվություն են կրում տրամադրված մեղեդիների, կատակների և արտահայտությունների համար: Հարցեր և խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել նշված ընկերություններին:
| Բովանդա-կության կոդ | Բովանդակություն մատուցող ընկերություն | Հեռախոս | Հասցե |
| 10XXXX | «Ինֆորմ-մոբիլ Հայք» ՍՊԸ | 010 523218 | Հանրապետության 71/4, 0002, Երևան |
| 30XXXX | «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ | 010 512888 | Ալեք Մանուկյան 9, սենյակ 209, 0070, Երևան |
| 50XXXX | «ԲեՄոբայլ» ՍՊԸ | 010 380216 | Աբելյան 6/1, 0038, Երևան |
81XXXX | «Ինֆոնիկա» ՍՊԸ | 010 563236 |
Խանջյան 19ա, 0010, Երևան |
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը որևէ պատասխանատվություն չի կրում բաժանորդների ձայնագրած զանգի ազդանշանների բովանդակության համար: Բաժանորդը լիակատար պատասխանատվություն է կրում իր զանգի ազդանշանի բովանդակության, ինչպես նաև երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման համար:
- Եթե անձնական ցուցակի որոշ մեղեդիների վավերականության ժամկետը սպառվում է նախքան պրոֆիլի վերականգնումը, ապա այդ մեղեդիները չեն վերականգնվում պրոֆիլի հետ:
- «GOOD'OK» ծառայությունը չի գործում տեսազանգ ստանալիս:
«GOOD’OK»` տարբերվի´ր