Բջջային պորտալ

Այն ամենն, ինչ Ձեզ անհրաժեշտ է իմանալ բիզնեսի և սպորտի մասին, հետաքրքրաշարժ նորություններ և ինտերակտիվ ծառայություններ, ինչպես նաև նկարներ, խաղեր ու մեղեդիներ … Այս ամենն ու շատ ավելին Դուք կարող եք գտնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային պորտալում: Պարզապես Ձեր բջջային հեռախոսից մուտք գործեք wap.vivacell.am պորտալն ու Ձեզ հասանելի կլինի տարատեսակ տեղեկատվության, ծանոթությունների և զվարճանքների մի ամբողջ ինտերակտիվ աշխարհ:
 
Ցանկանում եք նախքան կարևոր գործնական որոշում կայացնելը ծանոթանալ ֆինանսական շուկայում գերիշխող միտումներին, թե՞ անհամբեր սպասում եք առաջնության եզրափակիչի արդյունքներին, իսկ միգուցե պարզապես ուզում եք իմանալ, թե ինչով է ապրում աշխարհն այսօ՞ր… Մեր բջջային պորտալի «Բիզնես», «Նորություններ» և «Սպորտ» բաժիններում Դուք կգտնեք ամենաթարմ տեղեկատվությունը Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
 
21-րդ դարի սրընթաց ռիթմի պայմաններում դժվա՞ր է հասցնել ամեն ինչ, հետ չմնալ կյանքից և համատեղել գործնականն ու անձնականը, աշխատանքն ու հանգիստը: Տեղեկացեք առաջիկա մշակութային ու ժամանցային իրադարձությունների մասին «Աֆիշ» բաժնում, ծանոթացեք եղանակի տեսությանը, ճշտեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները պորտալի տեղեկատուների միջոցով ու առավել արդյունավետ կծրագրեք թե´ հանգիստը, թե՛ գործուղումները:
Կատակներ ու սիրո խոստովանություններ, կենացներ ու աֆորիզմներ… այս ամենի շնորհիվ Դուք միշտ ցանկալի հյուր կլինեք, իսկ Ձեր ընկերներն ու, առավել ևս, Ձեր սիրելին երբեք չեն ձանձրանա Ձեր կողքին:
Դուք ինքներդ էլ երբեք չեք ձանձրանա, քանի որ այժմ Ձեզ հասանելի են բազմաթիվ հետաքրքրաշարժ խաղեր, մեղեդիներ, նկարներ, տեսահոլովակներ և շատ ավելին: Ներբեռնեք ու խաղացեք, հետևեք երաժշտական աշխարհի նորույթներին և զարմացրեք մտերիմներին Ձեր յուրօրինակ զանգերով:
 
Չե՞ք պատկերացնում կյանքն առանց շփման… Չաթ, հետաքրքրաշարժ քննարկումներով լի ֆորում և ծանոթությունների անսահմանափակ հնարավորություններ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային պորտալում:
 
Եվ վերջապես այստեղ Դուք կարող եք ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերջին նորություններին, տեղեկանալ մեր ծառայությունների, սակագնային պլանների, ինչպես նաև սպասարկման կենտրոնների մասին:
 
Բջջային պորտալից օգտվելիս` ուղարկած և ստացած տվյալների ծավալի դիմաց Դուք վճարում եք ըստ ընթացիկ սակագնային պլանի, բացառությամբ այն դեպքերի, երբ այցելում եք պրեմիում կայքեր, որոնցից օգտվելիս յուրաքանչյուր ՄԲ-ի համար գանձվում է պրեմիում սակագին:
 
Որևէ ծառայությունից օգտվելիս կամ բովանդակություն ներբեռնելիս գանձվում է նաև տվյալ ծառայության/բովանդակության արժեքը:
 
Բջջային պորտալի որոշ ծառայություններից օգտվելու կամ բովանդակություն ներբեռնելու համար անհրաժեշտ է ուղարկել SMS ներկայացված կարճ համարներին:

Անկախ տեղից ու ժամանակից, ճանապարհին կամ բնության գրկում, անգամ կարճատև ընդմիջման ընթացքում Ձեր բջջայինի միջոցով միացեք աշխարհի զարկերակին: Թող ոչ մի րոպե իզուր չանցնի:
 
wap.vivacell.am` առավել հաճելի ու հարմարավետ դարձրու կյանքդ