MTS Armenia

«MTS Armenia» ծառայությունը կանխավճարային բաժանորդներին թույլ է տալիս հեշտությամբ օգտվել բազմազան տեղեկատվական և ժամանցային ծառայություններից: Բջջային հեռախոսի մենյուից մուտք գործելով «MTS Armenia» և ընտրելով համապատասխան բաժինը` Դուք կարող եք ծանոթանալ եղանակի տեսությանը, տարադրամի փոխարժեքներին, շփվել ընկերների հետ, ձեռք բերել լավագույն մեղեդիներն ու տեսահոլովակները, և շատ ավելին…

Ծառայություններ
Այս բաժնում Դուք կարող եք ակտիվացնել/ապաակտիվացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունները և կատարել դրանց հետ կապված այլ գործողություններ:

SIM-ինֆո
Այստեղ կարող եք ծանոթանալ եղանակի տեսությանն ու տարադրամի փոխարժեքներին:

Շփում
Այս բաժնում կարող եք գտնել նոր ընկերներ կամ պարզապես զրուցել չաթում:

Ժամանց
Ծանոթացեք աստղագուշակին, զվարճացրեք ընկերներին ուրախ կատակներով և գտեք սիրո լավագույն խոստովանությունը Ձեր սիրելիի համար:

Մուլտիմեդիա
Այս բաժնում կարող եք գտնել լավագույն հիթերը, նկարները, տեսահոլովակները, խաղերը և անիմացիաները: Պարզապես ուղարկեք հրահանգն ու կստանաք հղում դեպի WAP կատալոգ, որտեղ կարող եք ընտրել ցանկացած բովանդակություն: Որևէ բովանդակություն ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվացրած ինտերնետ:

Վիկտորինաներ
Ժամանակ առ ժամանակ հայտարարվում են մրցույթներ, որոնց ընթացքում Դուք կարող եք պատասխանել հարցերի, հավաքել միավորներ և շահել տարբեր մրցանակներ: Յուրաքանչյուր ճիշտ պատասխան Ձեզ կբերի 1 միավոր:

Սակագներ
«MTS Armenia»-ում նավիգացիան անվճար է: Վճարովի գործողություննեըի դիմաց դրված է «>» նշանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններին վերաբերող գործողությունների դիմաց վճարը գանձվում է ըստ համապատասխան ծառայությունների սակագների: Այլ բաժիններում ներկայացված ծառայությունների դիմաց վճարը գանձվում է ըստ հետևյալ գնացուցակի.

Ծառայություն
Մեկ գործողության/ձեռք բերած նյութի արժեքը
(դրամ)
Տեղեկատվություն ծառայությունների/սակագների մասին (բոլոր բաժիններում)
0
SIM-ինֆո
Եղանակ
75
Տարադրամի փոխարժեք
60
Շփում
Ծանոթություններ, չաթ
60
Ժամանց
Անեկդոտներ, աստղագուշակ, սիրո խոստովանություններ
60
Մուլտիմեդիա
MP3, Java- խաղեր, տեսահոլովակներ
7501
Բազմահնչյուն, նկարներ, անիմացիա
4501
Վիկտորինաներ
Կախված վիկտորինայի կանոններից2
Բաժանորդագրություն
դրամ/շաբաթ
Եղանակի տեսության, տարադրամի փոխարժեքի, չաթի և աստղագուշակի դեպքում
1500
1Ցանկացած մուլտիմեդիա բովանդակություն ներբեռնելիս` բաժանորդը վճարում է բովանդակության արժեքն ու ինտերնետի վճարը` ըստ ընթացիկ սակագնային պլանի:
2 2016թ. դեկտեմբերի 20-ից 30-ը  ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել դեկտեմբերյան վիկտորինային, որի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:

«MTS Armenia»-ն հասանելի է երկու լեզվով` հայերեն և ռուսերեն: Դուք կարող եք հեշտությամբ մեկ լեզվից անցնել մյուսին:


«MTS Armenia» ծառայությունն ապահովող կանխավճարային քարտերը վաճառքում են 26.02.2010-ից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են իրենց հին քարտերը փոխանակել «MTS Armenia» ծառայությունն ապահովող նոր քարտերով` այցելելով մեր սպասարկման կենտրոններն ու վճարելով քարտի փոխարինման վճարը (500 դրամ):


Ծանոթություն
  • «MTS Armenia»-ն սովորաբար հայտնվում է բջջային հեռախոսի հիմնական մենյուում: Այդուհանդերձ, կախված հեռախոսի մոդելից, այն կարող է հայտնվել «Խաղեր», «Ժամանց», «Կոնտակտներ», «Գործիքներ», «Ծրագրեր» կամ այլ ենթամենյուներում:
  • Բոլոր ծառայությունները, բացի առաջին «Ծառայություններ» բաժնում ընդգրկվածներից, մատուցվում են «Ինֆորմ-մոբիլ Հայք» ՍՊԸ (Հանրապետության 71/4, 0002, Երևան) հետ համատեղ, որն էլ պատասխանատվություն է կրում ողջ բովանդակության համար: Այս ծառայություններին վերաբերող հարցերով բաժանորդները կարող են զանգահարել «Ինֆորմ-մոբիլ Հայք» ՍՊԸ զանգերի կենտրոն` 010 523218 (երկուշաբթիից ուրբաթ` 9:00-18:00, շաբաթ` 10:00-13:00) կամ 093 006679 (ոչ աշխատանքային օրերին և ժամերին):
  • «Ինֆորմ-մոբիլ Հայք» ՍՊ ընկերության հետ համատեղ տրամադրվող ծառայությունները ռոումինգում չեն գործում:
  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ: