Դեկտեմբերյան վիկտորինա


2016թ. դեկտեմբերի 20-ից 30-ը մասնակցեք «Ինֆորմ-մոբիլ Հայք» ընկերության կողմից անցկացվող դեկտեմբերյան վիկտորինային և շահեք թանկարժեք և նորաոճ iPhone 7:

 

Ինչպես մասնակցել վիկտորինային՝

Վիկտորինայի մասնակից կարելի է դառնալ երկու եղանակով.

  • ուղարկելով AYO կամ DA բառը 10014 կարճ համարին,
  • ուղարկելով ցանկացած հրահանգ՝ բջջային հեռախոսի MTS Armenia մենյուի Viktorinaner բաժնում:

 

Գրանցվելուց հետո մասնակիցը սկսում է ստանալ հարցեր` պատասխանի երկու հնարավոր տարբերակով: Պատասխանելու համար անհրաժեշտ է ճիշտ տարբերակի համարն ընտրել MTS Armenia մենյուի Viktorinaner > Pataskhan բաժնում կամ ուղարկել այն 10014 համարին: Ի պատասխան, մասնակիցը ստանում է SMS հաղորդագրություն պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին և նոր հարց: Պատասխանել կարելի է միայն տվյալ պահի դրությամբ ստացված վերջին հարցին: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց մասնակիցը ստանում է 10 միավոր:

 

Դեկտեմբերյան վիկտորինան անցնում է 1 (մեկ) փուլով, որի ավարտին որոշվում է հաղթողը: Վիկտորինայի ամբողջ ընթացքում մասնակիցները կարող են ճշտել հավաքած միավորների թիվը հեռախոսի MTS Armenia մենյուի Viktorinaner > Reyting բաժնից կամ` ուղարկելով HASHIV կամ SCHET բառը 10014 կարճ համարին:

 

Վիկտորինայի ընթացքում մասնակիցները կարող են փոխել լեզուն` 10014 համարին ուղարկելով համապատասխան հրահանգը.

  • AM` հայերենի համար
  • RU` ռուսերենի համար

Հաղթողների որոշման կարգը

Վիկտորինայում հաղթում է առավելագույն թվով միավորներ հավաքած մասնակիցը: Եթե փուլի վերջում երկուսից ավելի մասնակիցներ ունեն նույն քանակությամբ միավորներ, ապա շահող է համարվում այն բաժանորդը, որը տվյալ միավորները կուտակել է ավելի վաղ: Այդ ցուցանիշի համընկնելու դեպքում շահող համարվում է այն բաժանորդը, որը տվյալ միավորները կուտակել է ավելի քիչ քանակով SMS-ներ ուղարկելով: Երկրորդ ցուցանիշը համընկնելու դեպքում շահող են համարվում բոլոր նույն քանակությամբ միավորներ կուտակած բաժանորդները:

 

Արդյունքների ամփոփումից հետո «Ինֆորմ-մոբիլ Հայք» ընկերությունը հաղթող մասնակիցներին տեղեկացնում է մրցանակների ստացման կարգի մասին:

 

Մրցանակներ

Վիկտորինայի արդյունքներով առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ստանում է iPhone 7 սմարթֆոն:

 

Արժեք

10014 կարճ համարին ուղարկված յուրաքանչյուր SMS և MTS Armenia մենյուի Viktorinaner բաժնից (բացառությամբ Teghekatu ենթաբաժնի) ուղարկված յուրաքանչյուր հրահանգ արժե 220 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ուղարկած հաղորդագրությունների արժեքը գանձվում է անկախ դրանց պարունակությունից:

 

Տեղեկատվություն

Վիկտորինայի հետ կապված հարցերով կարող եք դիմել «Ինֆորմ-մոբիլ Հայք» ընկերություն հետևյալ հեռախոսահամարներով` 093 006679 (10:00-18:00) և 077 675915 (10:00-18:00) կամ 010 523218 (երկուշաբթիից ուրբաթ` 10:00-17:00, շաբաթ` 11:00-13:00):

 

Ծանոթություն

  • Վիկտորինային կարող են մասնակցել 18 տարին լրացած և վիկտորինայի անցկացման ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ բջջային կապի ծառայության մատուցման պայմանագիր ունեցող բոլոր բաժանորդները, բացի նշված ժամանակահատվածում «Ինֆորմ-մոբիլ Հայք» կամ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանցից և նրանց ընտանիքների անդամներից:
  • 2016թ. դեկտեմբերի 20-ի 00:00:00-ից առ 30-ի 23:59:59-ը ուղարկելով SMS 10014 կարճ համարին կամ հրահանգ MTS Armenia մենյուի Viktorinaner բաժնից` բաժանորդը համաձայնում է մասնակցել դեկտեմբերյան վիկտորինային և ստանալ տեղեկատվական հաղորդագրություններ դրա վերաբերյալ:
  • Վիկտորինայի կազմակերպիչը կարող է ուղարկել մասնակցին նոր հարց կամ այլ տեղեկատվություն, սակայն ոչ ավելի, քան երեք անգամ` մասնակցից վերջին հաղորդագրությունը ստանալու պահից: